00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:47
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսը ընդլայնում է աշխարհագրությունը. ինչ կլինի եթե հայ-վրացական սահմանն էլ փակեն

© Sputnik / Անցնել մեդիապահոցЖенщина на улице в медицинской маске в связи с угрозой коронавируса в Грузии
Женщина на улице в медицинской маске в связи с угрозой коронавируса в Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսը Հայաստանի սահմաններին է հասել, ու դա չի կարող բնակչության շրջանում խուճապ չառաջացնել։ Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է` արդյո՞ք անհանգստանալու առիթ կա։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանում կորոնավիրուսի համաճարակ չկա, սակայն վարակման առաջին դեպքն արդեն հասցրել է ազդել Հայաստանից հարևան երկիր մեկնող զբոսաշրջիկների հոսքի վրա։

Тест по выявлению коронавируса в Национальном центре по контролю и профилактике заболеваний - Sputnik Արմենիա
Իրանի փոխնախագահն էլ է վարակվել կորոնավիրուսով

Երևանից Թբիլիսի (և հակառակ ուղղությամբ) ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերությունները առավոտից հաշվում են` քանի մարդ է հրաժարվել հարևան երկիր մեկնել ու ինչ կորուստներ ունեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Միքայելը, այդ ընկերություններից մեկի մենեջերը։

Նշենք, որ փետրվարի 26–ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Վարակվածը Վրաստանի քաղաքացի է, որը երեկ է վերադարձել Իրանից։ 50 տարեկան տղամարդը Վրաստան է հասել Ադրբեջանով։ Առողջապահության նախարարը նշել է, որ վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, տղամարդը այլ մարդկանց հետ չի հասցրել շփվել։

Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ. Թորոսյանը` Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսի մասին

«Հենց կորոնավիրուսովի մասին լուրեր հայտնվեցին, սկսեցին մեզ զանգահարել ու հրաժարվել Վրաստան մեկնելուց։ Առավոտից բազում խմբեր անհայտ ժամանակով հետաձգել են իրենց վրաստանյան այցերը»,– ասաց Միքայելը։

Նրա խոսքով` ընկերությունն արդեն կորուստներն է հաշվում։ Ղեկավարությունը հույս ունի, որ խուճապը բնակչության շրջանում կմարի, Վրաստանում էլ համաճարակ չի լինի։

Խուճապի առիթ չկա

Վրաստանի հյուրանոցների ու ռեստորանների միության նախագահ Շալվա Ալավերդաշվիլին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ խուճապի մատնվելու առիթ չկա։ Նա ասաց, որ Վրաստանում մեկ մարդ կա վարակված, որին սահմանից մեկուսացրել են։

«Նա կարանտինի մեջ է։ Երկրում ո՛չ համաճարակ կա, ո՛չ էլ մահվան ելքով վարակման դեպքեր», – նշեց Ալավերդաշվիլին` նշելով, որ լրատվամիջոցներն են խուճապ առաջացնում։

Пассажиры в общественном транспорте (23 февраля 2020). Тегеран - Sputnik Արմենիա
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. նոր տվյալներ

Ալավերդաշվիլին, սակայն չբացառեց, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կանդրադառնա զբոսաշրջիկների հոսքի վրա` ընդգծելով, որ ոլորտի ներկայացուցիչներն արդեն հաշվում են կորուստները։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես նշել է, որ Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքը վտանգ չի ներկայացնում ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Հայաստանի համար։

Նա նշեց, որ սուր շնչառական վարակներով հիվանդացած քաղաքացիների մեծ մասը հիվանդանոցներում ապաքինվում է։ Կան մարդիկ, որոնք ինքնուրույն են լավանում, առանց հիվանդանոց տեղափոխվելու։

Հռոմի պապի ինքնազգացողությունը վատացել է. ԶԼՄ

Առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նարեկ Զեյնալյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Վրաստանում գրանցված դեպքի պատճառով անհանգստանալու առիթ դեռ չկա։

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսից մահացության տոկոսը բավականին ցածր է, ու եթե ինչ–որ մեկը վարակվի, պետք չէ դրանից ողբերգություն սարքել։

Սահմանը կփակե՞ն

Տեսականորեն հայ–վրացական սահմանը կարող են փակել միայն ուղևորահոսքի համար, եթե Վրաստանում համաճարակ լինի։ Ինչ վերաբերում է բեռներին` հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, դա անհնար է։

Премьер-министр Армении Никол Пашинян и министр здравоохранения Арсен Торосян на совещании по теме улучшения сферы здравоохранения (16 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Հնարավոր է` թեյ կամ օղի խմի և լավանա՞». կորոնավիրուսի մասին Փաշինյանի հարցը Թորոսյանին

«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը չի փակի սահմանը Վրաստանի հետ բեռնափոխադրումների համար։

«Անհնար է պատկերացնել` ինչի դա կհանգեցնի, ուղիղ երկու շաբաթից մեր երկրում ամեն ինչ կանգ կառնի` սկսած մթերքից, վերջացրած` վառելիքով»,– ընդգծեց Աղաջանյանը։

Նրա խոսքով` եթե նույնիսկ ստիպված լինեն Վրաստանի հետ սահմանը փակել, միևնույն է ապրանքները պետք է Վրաստանի միջով փոխադրվեն։ Այդ դեպքում ամենաանվտանգ տարբերակը երկաթուղին է, որով կարելի է տասնյակ հազարավոր տոննա բեռներ փոխադրել։

Վրացական երկաթուղին վագոնները հասցնում է Սադախլո, արձակում է ջերմաքարշն ու գնում։ Այնտեղ միայն վագոններ են մնում, հայկական ջերմաքարշը գալիս է, ամրացնում է վագոններն ու Հայաստան բերում։ Այդպիսով` մարդկային շփումը զրոյի կհասնի։

Նշենք` 37 երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 81 հազար մարդ է վարակվել, մոտ 78 հազարը միայն Չինաստանում։ Զոհերի թիվն արդեն հասել է 2,7 հազարի։

Լրահոս
0