00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է բացահայտվել

© Photo : Facebook / ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amСотрудник Минздрава в спецодежда встречает пассажиров из Ирана
Сотрудник Минздрава в спецодежда встречает пассажиров из Ирана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է կորոնավիրուսի նոր դեպքերի մասին։ Վարակվածներից երկուսը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Այսօր կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել Հայաստանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների` մեծ չէ։ Իտալիայի քաղաքացին և ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում,–Facebook–ի իր էջում գրել է նա:

Նրա խոսքով` պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։

«Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք և եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարևան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել: Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաև եվրոպական այլ երկրներում։ Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից»,– գրել է ՀՀ վարչապետը։

Сотрудник Минздрава в спецодеждах встречает пассажиров из Ирана - Sputnik Արմենիա
Իտալիայից ժամանածները բողոքում են, որ «Զվարթնոցում» ամենախիստ հսկողությունն է իրականացվում

Փաշինյանը հայտնել է նաև, որ «Գոլդեն փելեսում» գտնվող մարդիկ և առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն:

Նա մարդկանց խնդրել է հանգստություն պահպանել և հետևել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդներին։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը և Իտալիայում Հայաստանի դեսպանությունը Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին  հորդորել էին հնարավորինս սեղմ ժամկետում վերադառնալ Հայաստան։ Երեկ Իտալիայից Հայաստան երկու չվերթ է իրականացվել։ Միլանից Հայաստան է տեղափոխվել 42, Հռոմից 46 մարդ։

Իտալիան այս պահին կորոնավիրուսի մահացությունների թվով առաջինն է։ Երկրում կարանտին է հայտարարված և սահմանված է «կարմիր գոտի»։

Հիշեցնենք` 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել էին երկրի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը եղել է 2019-nCoV կորոնավիրուսը։

Туристка покидает отель Grand Hotel Palatino в центре Рима из-за угрозы коронавируса - Sputnik Արմենիա
Իտալացիները խաբեցին. ինչպես են հայերը Իտալիայի «կարմիր գոտու» գերին դարձել

Աշխարհում վարակի տարածման քարտեզում նշված է, որ Covid-19 նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 114 452–ի։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել։ Առաջին տեղում Չինաստանն է, որտեղ վարակվածների թիվը հասել է 80 956–ի։ Վարակվածների թվով երկրորդ տեղում Իտալիան է (10 հազար 149 վարակված կա, 631–ը մահացել են)։ Երրորդ տեղում Հարավային Կորեան է, որտեղ վարակվածների թիվը հասել է 7755–ի, 54 մարդ մահացել է։ Հայաստանի հարևան Իրանում 8042 վարակված կա, 291–ը մահացել են։ Հնգյակը եզրափակում է Ֆրանսիան, որտեղ 1784 վարակված կա, 33–ը մահացել են։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի առավոտյան. վարակված տղամարդը Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:

Լրահոս
0