00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ ՀՀ նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներկայացնեն Քոչարյանի համար

© PHOTOLUREКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստում նախկին վարչապետները հանդես կգան անձնական երաշխավորությամբ, որպեսզի դատարանը ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխի։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը տեղեկացրել էր, որ մարտի 17-ին` ժամը 13։00-ին, ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, դատարանում հանդես կգան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը։

Հանձնախումբը, ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցներին միաժամանակ հորդորում է` հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ չհավաքվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (25 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են մեկ այլ բուժկենտրոն

Ավելի վաղ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնել էր, որ պատրաստվում է նիստերից մեկի ժամանակ ներկայացնել վարչապետների միջնորդությունը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։
Սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Քոչարյանին։

Ռոբերտ Քոչարյանը գտել է դատավորի ցավոտ տեղը

Հիշեցնենք`ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ նախկին նախագահ Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։

Լրահոս
0