00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչով կարող են օգնել ռեստորանները. կորոնավիրուսը փոխել է նրանց ծրագրերը

© Sputnik / Asatur YesayantsИнтерьер ресторана Yasaman
Интерьер ресторана Yasaman - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ռեստորաններն ինտենսիվ աշխատում են առաքման ծառայությունն ակտիվացնելու ուղղությամբ Sputnik Արմենիան փորձել է ճշտել՝ ինչ է փոխել արտակարգ դրությունը նրանց աշխատանքում։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով Հայաստանի ռեստորանների մեծ մասը որոշում են կայացրել անցնել ինտենսիվ առաքման ռեժիմի։

Yeremyan Projects ընկերության ռեստորանների ցանցի PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը վստահ է, որ նման քայլով իրենք կօգնեն հանրությանն ավելի քիչ տանից դուրս գալ և հետևել կորոնավիրուսի կանխարգելման կանոններին։

Официант с соленьями - Sputnik Արմենիա
Երևանի ռեստորանները մարտահրավեր են նետում կորոնավիրուսին

«Մեր ամբողջ թիմն այժմ ինտենսիվ աշխատում է «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի առաքման ծառայության վրա։ Կարծում եմ` հիմա դա ուղղակի անհրաժեշտ է մեր քաղաքացիներին, որպեսզի տնից դուրս չգան և օգտակար սնվեն։ Մեր ընկերության օպերատորներն այս օրերին ոչ միայն պատվերներ են գրանցում, այլև հաճախորդներին խորհուրդ են տալիս ավելի առողջ սնունդ պատվիրել, որը կբարձրացնի իմունիտետը, ավելի շատ վիտամիններ կպարունակի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով`աշխատակիցները խստիվ հետևում են սանիտարահիգիենիկ պայմաններին։ Աշխատանքը սկսելու և ավարտելու պահին յուրաքանչյուր աշխատող ջերմաչափման է ենթարկվում, ստուգվում է նրա առողջական վիճակը։

MBG Hospitality ընկերության ռեստորանները ևս առաքման ծառայությունը կակտիվացնեն։

«Արտակարգ դրություն հայտարարելուց հետո դեռ բոլոր ռեստորանները չեն, որ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Հայաստանում այժմ կան ռեստորաններ, որոնք շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։ Մեզ մոտ արտակարգ ռեժիմով գործում են «Ոստան» և «Ծիրանի» ռեստորանների խոհանոցները, որոնք սնունդ են առաքում մեր համաքաղաքացիներին։ Մենք շարունակում ենք սնունդ մատակարարել նաև «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատակազմին։ Մեր առաքիչները չեն մտնում հիվանդանոց, այլ սնունդը փոխանցում են մուտքի մոտից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց MBG Hospitality PR մենեջեր Աննա Սալոմեն։

Արտակարգ դրության օրերին մեր երկիրը հեռահաղորդակցության խնդիր չի ունենա. նախարար

Նրա խոսքով` իրենց առաքիչները ևս դիմակներ, ձեռնոց և հատուկ հագուստ են կրում սնունդը քաղաքացիներին փոխանցելու համար։

Բնականոն աշխատում են նաև Tashir Pizza ցանցի շատ ռեստորաններ։

«Երեկ ուշ երեկոյան, մեր աշխատակիցների հետ քննարկում ունեցանք և որոշեցինք, որ մեր ցանցի որոշ օբյեկտներ կշարունակեն բնականոն աշխատել։ Մեր պիցցայատների մի մասը, որոնք գտնվում են խոշոր առևտրի կենտրոններում, ինքնըստինքյան փակ են, իսկ առանձին հասցեներում գործողները` աշխատում են», – ասաց Tashir Pizza–ի մարքեթինգի գծով պատասխանատու Արտակ Մաթևոսյանը։

Ресторан Sherep - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի դեմ պայքարն ու ռեստորանների աշխատանքը Հայաստանում. առաքումներն ավելացե՞լ են

Նա տեղեկացրեց, որ խստիվ հետևում են առողջապահության նախարարի բոլոր հրահանգներին, պատշաճ կերպով իրականացնում են ախտահանում և հաճախորդներին տեղեկացնում վիրուսի կանխարգելման կանոնները։

«Անկախ ստեղծված իրավիճակից, մենք միշտ խստիվ հետևում ենք մեր աշխատակիցների առողջությանը, քանի որ աշխատում են սննդի հետ։ Եթե անգամ ունեն թեթև հարբուխ, մենք նրանց ուղղորդում ենք, որ բժշկի դիմեն։ Եվ աշխատանքի են գալիս միայն բժշկի տված եզրակացության հիման վրա»,–ասաց նա։

Menu.am–ի հիմնադիր Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի ռեստորանների մոտ 25 տոկոսը փակվել են, սակայն այժմ իրենք ակտիվ գործունեություն են ծավալում, որպեսզի ռեստորաններին օգնեն հաղթահարել այս իրավիճակը։

Նրա խոսքով` կրճատվել է առաքման պատվերների քանակը, քանի որ մարդկանց մեծ մասը սովորականից շատ սնունդ է գնել, որպեսզի տանը պատրաստի և հոգա ուտելու հարցը։

Օրվա կադր. դիմակն ու դիմակավորը կորոնավիրուսի դեմ պայքարում

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածում կանխելու համար մարտի 16-ի` ժամը 18:30–ից մինչև ապրիլի 14-ի` 09:00–ն արտակարգ դրություն է հայտարարվել։ Մինչ կառավարության որոշումը երկրում մի շարք ռեստորաններ մասնակիորեն դադարեցրել էին իրենց աշխատանքը։

Նշենք, որ Հայաստանում մարտի 17–ի ժամը 21։00–ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 78 դեպք է գրանցվել, մեկն արդեն բուժվել է։

Լրահոս
0