00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծաղիկները կորոնավիրուսին չեն սպասում․ ի՞նչ վիճակում են ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը

© Sputnik / Asatur YesayantsЖенщина в маске у цветочного магазина в Ереване
Женщина в маске у цветочного магазина в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետությունում գործող ծաղկի սրահների տնօրեններն ու ջերմոցատերերը ծանր իրավիճակում են հայտնվել։ Ծաղիկները փչանում են, գնորդ չկա։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ֆինանսական ինչ կորուստներ են նրանք ունեցել այս օրերի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան․ Երևանի ծաղկի սրահներից մեկում ենք: Տնօրենը՝ Էդգարը, մեզ հետ զրույցում հուսահատ ցույց է տալիս տետրը, որտեղ ժամանակին գրանցում էր իր բիզնեսի օգուտները, իսկ այժմ ստիպված է վնասներն ամփոփել։

Գարունը Հայաստանում արդեն իր տարերքի մեջ է, բայց մարդիկ կորոնավիրուսի պատճառով փակված են տանն ու օրերն են հաշվում, թե երբ են վերադառնալու իրենց բնականոն կյանքին։

Դատարկ են ոչ միայն փողոցները, այլև ժամանակին իրենց գրավչությամբ անցորդերին ներս հրավիրող ծաղկի սրահները, որոնց մի անկյունում դիզայներները սպասում են այդքան ցանկալի հաճախորդներին։

Полупустой цветочный магазин на улице Амиряна - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսը մոռացության է մատնել կանանց միամսյակն ու զրոյացրել ծաղկի բիզնեսը

Հույսները կորցնել չեն ուզում, ծաղկի սրահները փակել՝ նույնպես։

«10 տարի է արդեն, ինչ այս ոլորտում եմ, սակայն այսքան քիչ թվով հաճախորդներ երբեք չեմ ունեցել։ Սովորաբար մարտի 8-ին շատ լավ առևտուր էինք ունենում, սակայն այս տարի դա էլ չեղավ։ Էլ չեմ ասում, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո մարդիկ տնից դուրս չեն գալիս, էլ ուր մնաց ծաղիկ գնեն»,- ցավով նշում է սրահի տնօրենը։

Նրա խոսքով՝ այս մի քանի օրվա ընթացքում արդեն 300-350 հազար դրամի վնաս է կրել։ Հատով ծաղիկներն ու կոմպոզիցիաները կա՛մ աղբամանն է նետել, կա՛մ վաճառել ինքնարժեքից ցածր գնով։

Մեկուսացվածների բժիշկ Հովհաննիսյանը. ինչպես է անցում օրը Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում»

«Բնականաբար, դեռ էլի կորուստներ կունենամ, քանի որ 180 հազար դրամ պետք է վճարեմ տարածքը վարձակալելու համար և մոտ 50 հազար դրամ էլ՝ հարկային պարտավորությունների: Սրանց կգումարվի հոսանքի վարձը, էլ չեմ ասում աշխատողի աշխատավարձը՝ 150 հազար դրամ։ Ու այս ամենը կազմակերպել վաճառք չունենալու պարագայում իսկապես դժվար է, իմ գրպանից եմ վճարելու»,-ասաց նա։

Արարատի մարզում գտնվող ծաղկի սրահներից մեկի տնօրենը՝ Սյուզաննան, ևս նման շրջադարձի չէր սպասում։

Самолет авиакомпании Armenia c символом незабудки - Sputnik Արմենիա
«Արմենիան» կասեցված չվերթերի գումարի դիմաց վաուչերներ է առաջարկում

«Ամենամինիմալ հաշվարկներով արդեն 80-100 հազար դրամի ծաղիկ եմ թափել։ Այն դեպքում, երբ ծաղկի բիզնեսում ամբողջ տարվա մեջ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածն ամենաշահավետը պետք է լինի»,-ասում է նա՝ պատմելով, որ հաճախորդներն այնքան զգուշավոր են, որ գումարը իրենց չեն տալիս, սեղանին են դնում։ Եթե ժամանակին 10-15 րոպե ընտրություն էին անում, հիմա հնարավորինս շուտ վերցնում են ու փախչում սրահից։ «Այսօրվա դրությամբ օրական լավագույն դեպքում 6000-9000 դրամի առևտուր եմ անում, մինչդեռ կորոնավիրուսից առաջ օրական միջին եկամուտը 30-40 հազար դրամ էր կազմում»,-սրտնեղում է Սյուզաննան։

Մելիքյան. «ԶԼՄ–ները` որպես բիզնեսի տեսակ, կորոնավիրուսի պատճառով կորուստներ կունենան»

Տնօրենի խոսքով՝ հիմա նույնիսկ աշխատողին աշխատանքի կանչել չի կարող, որպեսզի հավելյալ 120 000 դրամ չվճարի։ Նա նշում է, որ ամեն ամիս միայն 270 000 դրամ վճարում է տարածքի վարձակալության, հարկային ծախսերի և աշխատողի աշխատավարձի համար։

Սյուզաննայի խոսքով՝  ծաղկի շուկայում գները 2 շաբաթ առաջվա համեմատ կտրուկ նվազել են։

«Եթե նախկինում մենք էինք ջերմոցատիրոջը խնդրում, որ ծաղիկները մի փոքր էժան վաճառի, ապա հիմա նա է խնդրում, որ գնենք կես գնով։ Իրենց վիճակն ավելի դժվար է»,-նշում է նա։

Sputnik Արմենիան զրուցել է նաև վարդի և գերբերայի ջերմոցներ ունեցող  Ժորա պապիկի հետ։ Նրա խոսքով՝ վիճակն իսկապես ծանր է։

Сотрудница Rockbite Games за работой - Sputnik Արմենիա
Աշխարհն անցնում է առցանց շփման. հայկական համացանցը կդիմանա՞ տրաֆիկի անզուսպ աճին

«Իմ ամենահավատարիմ հաճախորդները, որոնք ամեն առավոտ ամենաուշը 07։30 ինձ էին սպասում ծաղկի շուկայում, որ ծաղիկ գնեն, շաբաթը մեկ հազիվ են գալիս։ Ծաղիկները փչանում են գնորդ չունենք։ Իմ և մնացած ջերմոցատերերի այդքան տառապանքը ջուրն է ընկնում։ Չգիտենք՝ ինչ պետք է լինի»,-ասում է Ժորա պապիկն ու ուսերը թափ տալիս անճարությունից։

Նրա խոսքով՝ եթե երկու շաբաթ առաջ 70 սմ երկարությամբ  մեկ վարդի արժեքը 700-800 դրամ էր, ապա հիմա անգամ 300 դրամով գնորդ չունեն։

Նշենք նաև, որ ծաղիկների գնի իջեցումը պատկերացնելու համար բավական է օնլայն տիրույթում հետևել մի քանի խոշոր ֆլորա սերվիսների ակցիաներին։ Եթե 2 շաբաթ առաջ նույն կայքում, օրինակ, մեկ հատ կակաչն արժեր 500 դրամ, ապա այսօր այն կարելի է գնել 50 դրամով։ Իսկ կակաչների շքեղ փունջը՝ 16,900 դրամի փոխարեն, 2500 դրամով։

Հիշեցնենք` շաբաթ օրը` մարտի 21-ին, Հայաստանում հոլանդական վարդեր աճեցնող ամենախոշոր ջերմատնային RoseArt ընկերությունը Կոմիտասի անվան պանթեոնում հազարավոր հոլանդական վարդեր էր խոնարհել այնտեղ հանգչող հայ մեծորի շիրիմներին։ Կոմիտասի թանգարան–ինստիտուտի տվյալներով՝ նույն ընկերությունը նման ակցիաներ է նախատեսում անցկացնել նաև Եռաբլուրում և քաղաքային պանթեոնում։

Լրահոս
0