00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաս մի շնչի. ո՞վ է սուպերմարկետներում արտակարգ դրության կանոնները խախտելու պատասխանատուն

© Sputnik / Irina KarapetyanПокупатели в супермаркете Yerevan City (4 апреля 2020). Еревaн
Покупатели в супермаркете Yerevan City (4 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ ամեն ինչ փակ է, ու մարդիկ միայն մթերային խանութներ են կարողանում գնալ, հարց է առաջանում` որքանո՞վ են այնտեղ պահպանվում անվտանգության կանոնները։ Եվ սա հռետորական հարց չէ։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Բանջարեղենի բաժնում ու դրամարկղի մոտ մարդիկ են կուտակված, ինչ-որ մեկը փնթփնթում է սոցիալական հեռավորության մասին, մյուսներն ի պատասխան վրդովվում են՝ պարետի սահմանափակումները հերիք չեն, այստեղ էլ են իրենց սովորեցնում։ Օրվա ընթացքում այս պատկերը կարելի է տեսնել Հայաստանի սուպերմարկետներում, խանութներում ու բանջարեղենի վաճառակետերում։

Պարետատան խստացումներից հետո էլ կան անհոգ, եթե չասենք, անպատասխանատու քաղաքացիներ, որոնց ոչինչ չի հետաքրքրում։

Արտակարգ դրության խստացված պայմաններում պարետատունը մարդկանց թույլ է տալիս այցելել սուպերմարկետներ, բանկեր, դեղատներ և պահպանել առնվազն մեկ մետր սոցիալական հեռավորություն։

Սակայն իրականությունն այլ է։ Պարետի հրահանգների խախտման վերաբերյալ հերթական լուսանկարը Facebook–ում հրապարակել է օգտատեր Մարիամ Հակոբջանյանը։

Լուսանկարում երևում է, որ մարդիկ կողք կողքի կանգնած են խանութի դրամարկղի մոտ։ Աղջիկը վրդովվում է՝ ու սա կոչվում է, որ արտակարգ իրավիճա՞կ է հայտարարված։

Sputnik Արմենիայի թղթակիցը որոշեց խոսել սուպերմարկետների այցելուների հետ ու պարզել՝ ինչ է իրականում կատարվում։

Երբ տեղին ես քննադատում մարդկանց

«Դրամարկղի մոտ տղամարդը կանգել և ուղիղ դեմքիս էր շնչում։ Խնդրեցի, որ հեռու գնա։ Նա ապշեց, հետո մի քայլ հետ գնաց, բայց դա հաստատ մեկ մետր չէր», - ասում է Աննան, որն առանց դիմակի նույնիսկ բնակարանից շքամուտք դուրս չի գալիս։

Նա պատմում է, որ սուպերմարկետի աշխատակիցները մոտեցել են տղամարդուն ու բացատրել կանոնները։

© Photo : provided by Marketing & PR department of "Yerevan City" supermarket chainՍուպերմարկետ
Վրաս մի շնչի. ո՞վ է սուպերմարկետներում արտակարգ դրության կանոնները խախտելու պատասխանատուն - Sputnik Արմենիա
Սուպերմարկետ

«Մեկ է` ոնց որ պատերի հետ խոսես։ Երեկ սուպերմարկետներից մեկում սուրճ էի գնում։ Հերթ էի կանգնել դիմացիս կնոջից մեկ մետր հեռավորության վրա։ Երկու կին որոշեցին ներխուժել այդ հատված», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետը։

Տղամարդը փորձել է բացատրել, որ ինքն էլ է հերթում, ակնարկել է սոցիալական հեռավորության մասին, բայց նրա պատասխանը միայն վրդովմունք է առաջացրել։

Մեր մյուս զրուցակիցը` Ելենան էլ նշեց, որ սկզբում ամուսինն էր խանութ գնում՝ գնումներ կատարելու, բայց հետո, երբ տեսել է, որ մարդկանց կուտակումներից անհնար է խուսափել, որոշել են այլևս խանութ չգնալ ու անհրաժեշտ մթերքը պատվիրել։

«Մարդիկ առանց դիմակի են, հեռավորությունը չեն պահպանում։ Մենք էլ պայմանավորվել ենք մեր կողքի խանութի հետ։ Վայբերով մեկ շաբաթվա մթերք եմ պատվիրում, իրենց էլ առաքում են», - ասաց Ելենան։

Նրա խոսքով՝ դա օգնում է փոքր խանութներին աշխատել, իրենց էլ՝ հնարավորինս քիչ շփվել մարդկանց հետ։

Իսկ սուպերմարկետնե՞րը

Մենք կապ հաստատեցինք քաղաքի խոշոր սուպերմարկետների ներկայացուցիչների հետ։ Բոլորն էլ գիտակցում են իրավիճակի լրջությունն ու անում են իրենցից կախված ամեն բան, սակայն իրականում իրավիճակը երբեմն իսկապես դուրս է գալիս վերահսկողությունից։

«Հատակին նշաններ կան, որոնք պետք է օգնեն այցելուներին կողմնորոշվել ու սոցիալական հեռավորություն պահպանել։ Ի դեպ, մեզ մոտ հաճախ խախտողներին հենց գնորդներն են նկատողություն անում», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Yerevan City սուպերմարկետների հանրային կապերի բաժնի ներկայացուցիչը։

© Sputnik / Irina KarapetyanՍուպերմարկետ
Վրաս մի շնչի. ո՞վ է սուպերմարկետներում արտակարգ դրության կանոնները խախտելու պատասխանատուն - Sputnik Արմենիա
Սուպերմարկետ

«Նոր Զովքում» ասացին, որ խնդրում են հաճախորդներին պահպանել հեռավորությունը։ Այդ գործառույթը մենեջերներն են կատարում։ Ընկերության ներկայացուցիչները հայտնեցին, որ համարյա կես ժամը մեկ ախտահանում են սայլակները, զամբյուղները, դրամարկղի մոտ դրված սեղանիկները։

Вице-премьер Тигран Авинян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանը պատասխանել է Սոնայի նամակին

«Ծիրան» սուպերմարկետների ղեկավարությունը պատրաստվում է հիշեցնել, որ գնումներ անելուց առաջ պետք է ախտահանել ձեռքերը և որ 10:00–ից 12:00–ն էլ տարեցներին սպասարկելու ժամանակահատվածն է։

«Մեր խանութներում նշումներ են արված, որոնց վրա գրված է հեռավորությունը պահպանելու մասին։ Եթե հաճախորդները հեռավորությունը չեն պահպանում, անվտանգության աշխատակիցները մոտենում ու զգուշացնում են», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ծիրան» սուպերմարկետների արտաքին կապերի համակարգող Մարիամ Իսայանը։

Նա նշեց, որ սուպերմարկետների դրամարկղերի մոտ ալկոգելի շշեր են դրված, բոլորին կոչ են անում օգտվել դրանցից, հետո նոր սկսել գնումները։

Բայց, միևնույնն է, անընդհատ պետք է վերահսկել իրավիճակը։ Այդ խնդիրը կա գրեթե բոլոր սուպերմարկետներում։

Ո՞վ է մեղավոր

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս կետին էլ է հետևում։ Տեսչական մարմնի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ այդ հարցում պատասխանատվություն է կրում սուպերմարկետի ղեկավարությունը։

 Խիստ սահմանափակումներ արտակարգ դրության պայմաններում - Sputnik Արմենիա
Խիստ սահմանափակումներ արտակարգ դրության ռեժիմում․ ի՞նչ է կատարվում ՀՀ-ի ամենամեծ ԲԿ-ում

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ հույսը պետք չէ դնել միայն քաղաքացիների պատասխանատվության վրա։ Պետք է ստեղծել պայմաններ, որ քաղաքացիներն այդ պատասխանատվությունը դրսևորեն։

Փորձագետի խոսքով` սահմանված կանոնները կարող են շատերի համար անհասկանալի լինել, և դրանք պետք է հասկանալի լեզվով «թարգմանել»։

Մյուս կողմից էլ՝ պետք է տարածքները գոտիների բաժանել, բացահայտել մարդկանց ամենամեծ կուտակումների վայրերն ու հսկողություն իրականացնել այդ տարածքներում։

«Պետք է հսկողությունն իրականացնողներ նշանակվեն, որոնք մի քանի մարդու թույլ կտան մտնել խանութ։ Օրինակ՝ դրամարկղերի հաշվարկով, որպեսզի ամեն դրամարկղը երկու մարդու սպասարկի», - ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով՝ գործողությունները համակարգելու հարց է, իսկ այդ հարցում ոսկերչի ճշգրտություն է պետք։ Հակառակ դեպքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի որոշ խանութների աշխատանքում խախտումներ են եղել։ Սուպերմարկետների աշխատակիցները քաղաքացիների հետ շփման ժամանակ դիմակ չեն կրել, առևտրի ցանցերում օգտագործված դիմակների համար փակվող կափարիչով աղբամաններ չեն եղել։ Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ դրանք կարճ ժամանակով փակվել էին։

Լրահոս
0