00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավինյանի նոր որոշումը. կորոնավիրուսի պատճառով Մարալիկում ու Ձորակապում հատուկ ռեժիմ կգործի

© Sputnik / Aram Nersesyan День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн
 День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիրգան Ավինյանի նոր որոշմամբ` Շիրակի մարզի երկու բնակավայրերում 7 օր շարունակ խիստ սահմանափակումներ կգործեն։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում հատուկ սահմանափակումներ կկիրառվեն։ Պարետ Տիգրան Ավինյանն այսօր նոր որոշում է ստորագրել, որը ներկայացնում ենք ստորև.

  • սահմանել բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության,
  • գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն Անի համայնքի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում,
  • Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական սահմաններում:

Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր մուտք գործելու սահմանափակման համար բացառություն է սահմանվել մինչև 2020 թվականի ապրիլի 19-ը՝ ժամը 22:00-ն՝ թույլատրելով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը։

Министр здравоохранения Арсен Торосян посетил места изоляции граждан (15 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք կորոնավիրուսի 2500 դեպք». Արսեն Թորոսյան

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 6:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 25-ը՝ ժամը 23։59-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 13-14–ին կատարված նմուշառումների արդյունքում Մարալիկ քաղաքի հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Որոշվել էր հաստատության բոլոր՝ ավելի քան 60 աշխատակիցների նմուշառում իրականացնել: ՀՀ Շիրակի մարզպետն այսօր լրագրողներին ասաց, որ նմուշառումների արդյունքները ստացել են, 8-ը դրական են եղել, ինչը նշանակում է, որ Մարալիկում կորոնովիրուսով վարակված 18 մարդ կա։

Առողջության կենտրոնի այն հիվանդները, որոնց թեստերի պատասխանը դրական է եղել, տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց:

Այս պահին Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված 37 մարդ կա։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, Շիրակի մարզպետի հավաստմամբ, ունի մինչև 100 հիվանդի սպասարկման հնարավորություն:

Հիշեցնենք՝ անցնող մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք: Առողջացումով դուրս են գրվել 121 քաղաքացի։ Վարակվածների թիվը հասել է 1248–ի, մահացածներինը` 20-ի։

Լրահոս
0