ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացած անձանցից մեկը 88 տարեկան է, մյուսը` 65։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Մահացածները կանայք են։
Ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1401 դեպք, որոնցից 609-ն` առողջացած, 24-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ:
«Վտանգը եկել է այնտեղից, որտեղից չենք սպասել». մանրամասներ բժիշկների վարակման դեպքից
Ընդհանուր առմամբ կատարվել է 13929 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ավելացել են 62–ով։
Կորոնավիրուսից մահացածը գործարար էր. նրան օրերս վիրահատել էին. մանրամասներ