00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ասո Թավիթյանի մահը ցնցել է ՀՀ արտգործնախարարին, ԱՄՆ նախկին դեսպանին ու կաթողիկոսին

© Photo / official site of the President of RAПредседатель фонда "Тавитян" Асо Тавитян на встрече с третьим президентом Армении Сержем Саргсяном (6 октября 2017). Еревaн
Председатель фонда Тавитян Асо Тавитян на встрече с третьим президентом Армении Сержем Саргсяном (6 октября 2017). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանցի երիտասարդները տարիներ շարունակ կարողացել են «Թավիթյան» հիմնադրամի միջոցով բարձրագույն կրթությունը շարունակել ԱՄՆ-ի առաջատար բուհերում։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր էջում գրառում է արել հայտնի բարերար Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ՝ նրան համարելով հայ ժողովրդի լեգենդ և բարոյական ուղենիշ:

«Ասո Թավիթյանը մի ամբողջ ինստիտուտ էր, կյանքի հանդեպ նրա սերը՝ լավատեսության աղբյուր։ Ես շատ եմ կարոտում նրան և հարգանքի տուրք եմ մատուցում նրա պայծառ հիշատակին», - գրել է Մնացականյանը։

​Twitter-ում գրառում է արել նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը․ «Եվս մեկ մեծ կորուստ այս շաբաթվա ընթացքում»։

Ասո Թավիթյանի մահվան մասին գրել է նաև Ամենայն հայոց  կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Խորը ցավով տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ազգի մեծ բարերար ու բարեգործ, մարդասեր և հայրենասեր, մեր սիրելի բարեկամ Ասո Թավիթյանի անակնկալ մահվան մասին։ Նրա վախճանը ծանր կորուստ է մեր Սուրբ Եկեղեցու և ողջ ազգի համար։ Հնարավոր չէ ամբողջությամբ թվարկել մեր սիրելի Ասոյի բոլոր հայրենանվեր գործերը։ Իր բազմակողմ գործունեության մեջ կարևոր տեղ էր գրավում Հայոց Եկեղեցին, որին զորակցելու միջոցով բարեհիշատակ տիար Թավիթյանը յուրօրինակ իր տուրքն էր մատուցում ազգային ինքնության և ոգու ամրապնդման ձեռնարկներին։ Նրա ազնիվ հանձնառությամբ և ամենայն նախանձախնդրությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց իրականացվել «Հայոց Եկեղեցին 21-րդ դարում» ծրագիրը՝ նոր դարի իրողություններին ներդաշնակ կառավարվող Հայոց Եկեղեցի ունենալու տեսլականով։ Այդ կապակցությամբ բազում առիթներ ենք ունեցել վայելելու մեծանուն հայորդու ներկայությունը Սուրբ Էջմիածնում»,- Facebook-ում գրել է նա։

«Թավիթյան» հիմնադրամի միջոցով Հայաստանից շուրջ 350 երիտասարդներ իրենց բարձրագույն կրթությունն են շարունակել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում և այսօր ամենատարբեր ոլորտներում իրենց ծառայությունն են բերում ի պայծառություն մեր հայրենիքի։

2017 թվականին Ասո Թավիթյանը հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության պետական պարգևով՝ Պատվո շքանշանով, որը նրան էր հանձնել այն ժամանակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը։

Լրահոս
0