00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ կարող են չվճարել արտակարգ դրության ժամանակ. ինչ է փոխվել Աշխատանքային օրենսգրքում

© Sputnik / Andranik GhazaryanСтулья закрытого летнего кафе у площади Свободы
Стулья закрытого летнего кафе у площади Свободы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե աշխատանքի գնալ չի հաջողվում կարանտինի պատճառով, գործատուն պետք է այդ բացակայությունը հարգելի համարի և աշխատողին աշխատանքից չազատի։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի –Sputnik.  Արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված աշխատանքից բացակայությունը համարվում է հարգելի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը` պարզաբանելով Աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, որոնք կարգավորում են աշխատանքային օրենսդրությունը արտակարգ դրության ռեժիմի շրջանում։

Дезинфекционные работы в Шираке - Sputnik Արմենիա
Գործատուն կարող է չվճարել պարապուրդի համար. իսկ ի՞նչ կարող է պահանջել աշխատողը դրա դիմաց

Այսպիսով, եթե մարդուն աշխատանքից ազատել են կարանտինում գտնվելու ժամանակահատվածում աշխատողն իրավունք ունի բողոքելու։ Չէ՞ որ կարանտինում նա հայտնվել է իր կամքից անկախ։

«Մենք ընդհանրական սահմանում ենք տվել. եթե աշխատակիցն աշխատանքի չի կարողացել ներկայանալ արտակարգ դրության պատճառով, նրա բացակայությունը համարվում է հարգելի։ Այսօր արտակարգ դրությունը կարող է կապված լինել կարանտինի հետ, վաղը` ոչ, սակայն սկզբունքը նույնն է», – ասաց նա։

Այսպիսով, եթե աշխատակցին ազատել են աշխատանքից կարանտինի ընթացքում, նա կարող է դիմել Աշխատանքի տեսչություն և պահանջել, որպեսզի իր աշխատանքը վերականգնեն։

Եթե հնարավոր է աշխատանքը հեռահար կազմակերպել, գործատուն պարտավոր է աշխատավարձը վճարել ամբողջությամբ։

Պարապուրդի մեջ գտնվող ձեռնարկություններն աշխատակիցներին պետք է վճարեն աշխատավարձի առնվազն 2/3-ի չափով։ Սակայն, եթե ձեռնարկությունը փակվել է արտակարգ դրության պարետի հրահանգով, ապա բիզնեսը պարտավոր չէ վճարել աշխատակիցներին պարապուրդի համար։

«Այսինքն՝ եթե խոսքը ռեստորանների կամ վարսավիրանոցների, կամ արտակարգ դրության ժամանակ արգելված այլ գործունեության տեսակների մասին է, ապա դրանք պարտավոր չեն վճարել աշխատակիցներին, քանի որ փակվել են իրենցից անկախ պատճառներով։ Սակայն եթե ձեզ չեն արգելել աշխատել, բայց ինքներդ եք փակվել, այդ դեպքում արդեն պետք է վճարեք ձեր աշխատակիցներին նրանց աշխատավարձի 2/3-ի չափով», – պարզաբանեց Սարգսյանը։

Մյուս կողմից` հասարակական սննդի կետերում աշխատակիցների մի մասը կարող է շարունակել աշխատանքը, օրինակ՝ նրանք, ովքեր պատվերներ են պատրաստում առաքման ծառայությունների համար, կամ հյուրանոցների պատվերով, որտեղ պահվում են մեկուսացվածները (պետության դոտացիայով)։

Обыски в агенстве Yerevan Today - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսը հստակեցնում է աշխատողի ու գործատուի հարաբերությունները. նոր սահմանումներ

Բայց այդ դեպքում էլ երաշխավորված չէ այն աշխատակիցների աշխատավարձը, որոնց գործատուն աշխատանքի չի կանչել։ Նրանք կարող են սոցիալական աջակցությունից օգտվել, որոնց մասին արդեն հայտարարել է կառավարությունը։ Մասնավորապես, եթե նման ձեռնարկության աշխատակիցը կորցրել է աշխատանքը, նա կարող է միանվագ աջակցություն ստանալ մինչև նվազագույն աշխատավարձի կրկնակիի չափով (այսինքն՝ մինչև 136 հազար դրամ)։

Եվս մեկ փոփոխության համաձայն` աշխատողը կարող է աշխատանքի չներկայանալ մինչև 12 տարեկան երեխայի խնամքի պատճառով (քանի որ արտակարգ դրության ընթացքում փակ են նաև դպրոցները)։ Մինչև 2 ժամ բացակայությունը ամբողջությամբ վճարվում է, իսկ 2 ժամից ավելի բացակայելու դեպքում գործատուն պետք է վճարի առնվազն կատարված աշխատանքի ծավալի չափով, բայց ինչպե՞ս որոշել այդ ծավալը։

«Եթե աշխատակիցը ֆիքսված աշխատավարձ է ստանում, ապա նրան պետք է վճարել աշխատած ժամերի քանակով, և ոչ թե տված արտադրանքի կամ մատուցած ծառայության ծավալով», – պարզաբանեց Սարգսյանը։

Վերջապես, ևս մեկ փոփոխության համաձայն, աշխատողն իրավունք ունի պահանջել անցած տարվանից մնացած արձակուրդը։ Աշխատանքային օրենսգրքով` արձակուրդն ուժի մեջ է 18 ամսվա ընթացքում։ Հակառակ դեպքում այն չի տրամադրվում, սակայն վճարվում է աշխատանքից ազատվելու և վերջնահաշվարկի ժամանակ։

«Արտակարգ դրության շրջանում աշխատողը կարող է պահանջել նաև նախկինում չօգտագործած արձակուրդը, եթե, իհարկե, այդպիսին կա. երբեմն աշխատողները մի քանի «պաուստային օրեր» ունենում են», – նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը սկսվել է մարտի 16-ին և տևելու է մինչև մայիսի 14-ը։ Դադարեցվել է տնտեսական գործունեության որոշ ոլորտների աշխատանքն ու ծառայություններ մատուցող ընկերությունների (բացի պերանային խանութներից, դեղատներից և բանկերից) գործունեությունը։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Լրահոս
0