ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Մի շարք գործատուներ աշխատողներ են փնտրում Ռուսաստանում և այդ հարցը լուծելու համար դիմել են ՌԴ–ում Հայաստանի դեսպանությանը։
«Նշված աշխատատեղերին դիմելու համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84»,– նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը հրապարակել է գործատուների առաջարկած թափուր աշխատատեղերի ցանկը, որը ներկայացնում ենք ստորև.
- «Խլեբնի դվոր» - Հացաբուլկեղենի արտադրություն, կանանց համար (աշխատանքային փորձը պարտադիր չէ), քաղաքներ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Տուլա, Վոլոգդա, Նիժնի Նովգորոդ։
- «ՏՍՍ» առևտրային ընկերություն (ք․Կալուգա) - անհրաժեշտ են ճանապարհային շինարարության մասնագետներ, տեխնիկայի վարորդներ։
- «Գրանդստրոյ» ՍՊԸ (ք. Վորոնեժ) - անհրաժեշտ են շինարարներ, բանվորներ, խոհարարներ:
- «Նովոստրոյ» ՍՊԸ (ք. Վորոնեժ) - անհրաժեշտ են ճանապարհային շինարարներ, բանվորներ, տեխնիկայի վարորդներ։
- «Կանաստրոյ» ՍՊԸ (ք. Վորոնեժ) - անհրաժեշտ են ներքին հարդարման շինարարական աշխատանքների մասնագետներ, բանվորներ։
- «Բարսեղյան» ԱՁ (ք. Յակուտսկ) - անհրաժեշտ են արհեստավորներ, բանվորներ։
- «Վոլգադորստրոյ» ՍՊԸ (ք. Սարատով) - անհրաժեշտ են ճանապարհային շինարարության մասնագետներ, բանվորներ։
- «Արսակ» ՍՊԸ (ք. Չելյաբինսկ) - անհրաժեշտ են ճանապարհային շինարարության մասնագետներ, տեխնիկայի վարորդներ։
- «Ուրալստրոյ» ՍՊԸ (ք. Պերմ) - անհրաժեշտ են ճանապարհային շինարարության մասնագետներ, տեխնիկայի վարորդներ։
- «Էլիտ Գրուպպ» ՍՊԸ - անհրաժեշտ են ճանապարհային շինարարության մասնագետներ, տեխնիկայի վարորդներ։
Բոլոր կազմակերպությունները կվճարեն ՌԴ-ի այլ քաղաքներից աշխատանք հայցողների տեղափոխման ճանապարհածախսերը: