ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի –Sputnik. Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն «մատակարարն է» ֆուտբոլիստների հարցում: Այս մասին է վկայում CIES Football Observatory FIFA փորձագիտական կազմակերպության հրապարակած «աշխարհի տարբեր երկրներից ֆուտբոլիստների արտահանման» քարտեզը։
Միակ հայ մարզիչը, որ մասնակցել է աշխարհի առաջնության 2 եզրափակիչ փուլի
FIFA փորձագետների տվյալների համաձայն` հայկական ակումբների կազմում խաղում է 48 ռուսաստանցի ֆուտբոլիստ։ Բելառուսի և Ղազախստանի առաջնություններին մասնակցում է համապատասխանաբար 30 և 12 ռուսաստանցի։
Վարկանիշի տվյալներով` Հայաստանն «արտահանել է» 10 ֆուտբոլիստ։ Ֆուտբոլի հայ «դեսպանները» հանդես են գալիս Կիպրոսի, Ղազախստանի, Սլովակիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բուլղարիայի և Մոլդովայի առաջնություններում։
Ֆուտբոլային արտահանողների թվում առաջատարն է Բրազիլիան. այս երկրից դուրս խաղում է 1600 բրազիլացի։ Երկրորդ հորիզոնականում է Ֆրանսիան (1027), երրորդում` Արգենտինան (972)։
Բրազիլացի ֆուտբոլիստը պատմության մեջ ամենաանհեթեթ 11 մետրանոցն է իրացրել. տեսանյութ