00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ մի անձնական բան, կամ ինչու են հայերը շարունակում հանգստի մեկնել Թուրքիա

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցСтоянка прогулочных яхт. Анталия
Стоянка прогулочных яхт. Анталия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեկնել, թե՞ չմեկնել Թուրքիա հանգստանալու։ Մի կողմից՝ լավ որակ, ոչ թանկ գին, մյուս կողմից՝ հիշողություն Ցեղասպանության մասին, որը դեռ պատրաստ չէ ներել ոչ մի հայ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ընդամենը 8-10 առաջ Թուրքիան համարվել է Հայաստանում զբոսաշրջային ուղղությունների առաջատարը։ Միջերկրական ծովի գրավիչ հանգստավայրերը, սպասարկման բարձր մակարդակը, ցածր գները և, պետք է ավելացնել, հայերի նկատմամբ բավական լավ վերաբերմունքը պատճառներն էին, որոնք ստիպում են բազմաթիվ հայերի իրենց արձակուրդն անցկացնել Անթալիայի ափերին՝ որոշ ժամանակ մոռանալով պատմական հիշողությունների մասին։

Գին/որակ գործոնի վերաբերյալ մի օրինակ բերենք։ 2010թ.-ին Անթալիա մեկշաբաթյա տուրի արժեքը կազմել է մոտ 450 դոլար, իսկ Սևանում, Ծաղկաձոր լեռնահանքային հանգստավայրում կամ Ջերմուկ հանքաջրաբուժական հանգստավայրում յոթ օրվա հանգիստն արժեր 700 դոլար։

Ситуация в Египте - Sputnik Արմենիա
Հայերն արդեն կարող են մտածել հանգստի մասին. նոր չվերթեր են բացվել դեպի Եգիպտոս և Եվրոպա

Ժամանակի ընթացքում աճել է առաջարկվող զբոսաշրջային ուղղությունների քանակը, որոնք այլընտրանքային են դարձել։ Բացի այդ Թուրքիան զգալիորեն զիջել է դիրքերը, բայց վերջնականապես դուրս չի մղվել հայտնի ուղղությունների ցուցակից։ Բանն այն է, որ շատերն այդ երկիր են մեկնում ոչ միայն օդային ճանապարհով, այլ նաև ցամաքային, մասնավորապես` ավտոբուսներով և միկրոավտոբուսներով։ Այստեղ ևս մի նրբություն կա․ ավտոբուսները գնում են մինչև Ստամբուլ, և պարզել, թե ով է այնտեղից գնում ծովափնյա հանգստավայրեր, իսկ ով`Ստամբուլ` անձնական գործով, գրեթե անհնար է։ Բացի այդ, երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, որոնք թույլ կտան վիճակագրություն վարել։

Այնուամենայնիվ, զբոսաշրջային գործակալությունների տվյալներով` այսօր առաջատար ուղղություններից են Հունաստանը (անվիճելի առաջատար արդեն մի քանի տարի), Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Չեռնոգորիան, Բուլղարիան, Վրաստանը և Հարավարևելյան Ասիայի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թաիլանդը, Հնդկաստանը, Շրի Լանկան։

Հայ հասարակության երկընտրանքը

Հայաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկներին կարելի է բաժանել երկու արմատապես տարբեր ճամբարների։ Առաջիններին բացարձակ չի հետաքրքրում լողափնյա հանգիստը, նրանք իսլամական երկիր են մեկնում միայն մի նպատակով՝տեսնել նախնիների հայրենիքը, այսինքն` Արևմտյան Հայաստանը։ Պետք է ասել, որ վաղ թե ուշ նման միտք ունենում է գրեթե յուրաքանչյուր հայ։ Արևմտյան Հայաստան ճանապարհորդելը ոչ միայն չի դատապարտվում հասարակության կողմից, այլ, հակառակը, շատ ողջունվում է։ Այն կարծես ուխտագնացության նման բան է դարձել։

Туроператор Натали Турс аннулирует все туры - Sputnik Արմենիա
Զբոսաշրջային դժոխք. ռուսական խոշոր տուրօպերատորը չեղյալ է հայտարարել բոլոր ուղեգրերը

Ինչ վերաբերում է լողափնյա հանգստին, ապա հայ հասարակության մեջ այն հստակ բացասական ասոցիացիաներ է առաջացնում և խիստ դատապարտվում՝ անկախ նրանից շատ, թե քիչ բնակիչներ են այն ընտրում։

Ինչպես հաղորդեցին Sputnik Արմենիայի թղթակցին մայրաքաղաքի զբոսաշրջային գործակալություններից մեկում, մարդկանց որոշակի խավ կա, որոնք չեն խորշում իրենց հանգիստն անցկացնել այդ երկրում։

«Գներն այնտեղ իսկապես մատչելի են (առավել ևս, որ ոչ թե ինքնաթիռով, այլ ավտոբուսով գնալու տարբերակ կա), իսկ ծառայությունը՝ որակյալ։ Ես ինքս բազմիցս եղել եմ այնտեղ և կարող եմ հավաստիացնել, որ սպասարկման մակարդակն ավելի բարձր է, քան նույնիսկ Եգիպտոսում։ Բացի այդ, ոչ մի խնդիր չկա վիզա ստանալու հարցում՝ ի տարբերություն եվրոպական պետությունների։ Վիզան կարելի է ստանալ հենց տեղում», — ասաց զբոսաշրջային գործակալության մենեջերը։

Թուրքիայում հանգստանալու կողմնակիցները տեղին չեն համարում հանգիստը Հայոց ցեղասպանության հետ կապելը։

«Ես մոլի ճանապարհորդ եմ, և, բնականաբար, Փոքր Ասիան ինձ շատ է գրավում։ Հաշվի առնելով Թուրքիայից մեր երկիր մտնող ապրանքների քանակը` հիմարություն է հրաժարվել այնտեղ մեկնելուց՝ պատճառաբանելով նրանով, որ «չի կարելի հարստացնել թշնամուն»։ Ես վստահ եմ, որ այդպես խոսող մարդկանց տներում կարելի է հսկայական քանակությամբ թուրքական ապրանքներ գտնել», — ասում է երևանցի լեզվաբան Լիանան։

Հիշեցնենք, որ մոտ 9-10 տարի առաջ ՀՅԴ-ի Նիկոլ Աղբալյան երիտասարդական խումբը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով փողոցներից հանել Անթալիան գովազդող բոլոր պաստառները։ Այդ ժամանակ Անթալիայի հայտնիության դեմ մայրաքաղաքի ուսանողները Երևանում կախել են պաստառներ, որտեղ նշված էր` «իրենց արձակուրդը Անթալիայում անցկացնող հայերը զինում են թուրքական բանակը»։

Լիանան խոստովանում է, որ առայժմ չի եղել Թուրքիայում, բայց կցանկանար մեկնել այնտեղ։

«Մեկ այլ հարց է հոգեբանական արգելքը։ Լինելով հայրենասեր և արևմտահայերի հետնորդ՝ ինձ համար հոգեբանորեն դժվար է գնալ մի երկիր, որտեղ մորթել են իմ նախնիներին։ Հենց հոգեբանորեն պատրաստ լինեմ դրան՝ անպայման կճամփորդեմ Թուրքիա։ Առաջին հերթին, իհարկե, ցանկանում եմ լինել Արևմտյան Հայաստանում», — ասում է երիտասարդ աղջիկը։

Армяне города Дерсим - Sputnik Արմենիա
Թուրքահայերը և քրդահայերը. նոր Թուրքիայի մասին Խաջյանի գիրքը բացել է«ծպտյալ ազգի» գաղտնիքը

Լիանան նշում է, որ ըստ էության այդ երկրի մեծ քանակությամբ տեսարժան վայրերը, պատմական և ճարտարապետական հուշարձանները, որոնք ահռելի հետաքրքրություն են ներկայացնում, բոլորովին չեն պատկանում թուրքերին կամ իսլամական մշակույթին։

Գայանեն՝ երևանցի դիզայները, պատմում է, որ եղել է  Թուրքիայում, երբ դեռ սովորում էր Մոսկվայում։

«Մայրս ցանկանում էր նվեր անել մագիստրատուրան ավարտելու կապակցությամբ։ Մենք գնացինք նրա հայ ընկերուհու մոտ, որը զբոսաշրջային գործակալություն ուներ։ Սկզբից մենք ցանկանում էինք մեկնել Եգիպտոս, բայց կինն ասաց, որ այնտեղ անվտանգ չէ։ Նա խորհուրդ տվեց մեկնել Թուրքիա, որտեղ նույն գնով կարելի է ավելի բարձր մակարդակի սպասարկում ստանալ։ Բացի այդ, նա հավաստիացրեց, որ հայերին այնտեղ շատ լավ են վերաբերվում։ Նա ճիշտ էր․ հյուրանոցի ամբողջ անձնակազմը հարգանքով և պատվով էր վերաբերվում ինձ», — պատմում է աղջիկը։

Գայանեն խոստովանում է, որ պատմական անցյալի մասին այդ պահին չի մտածել։

«Անհանգստություն կար նրանց կողմից թշնամանքի առիթով, բայց առաջին օրերից հասկացա, որ նման բան ուղղակի չկա», — ասաց նա։

Չնայած նման բավական լոյալ տեսակետներին, մեր հասարակությունում այս հարցի նկատմամբ քննադատորեն տրամադրված քաղաքացիները շատ են։

«Ոչ մի դեպքում հանգստի նպատակով չեմ մեկնի Թուրքիա, և դրա համար ես մի քանի պատճառ ունեմ։ Առաջին հերթին, մեր երկրների միջև լիովին բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, ուստի չեմ պատկերացնում, թե ինչ կլինի, եթե ես կամ ինչ-որ մեկը, օրինակ, կորցնի անձնագիրը։ Եվ ամենագլխավորը, ինձ լավ չեմ զգա, եթե հանկարծ հայտնվեմ նախնիներիս երկրում՝ որպես հյուր», — ասաց Ռոբերտը։

Լրագրող Սառան հավելում է․«Անթալիա, ծով է, լավ սպասարկում, ցածր գներ։ Շատ եմ լսել այդ մասին։ Բայց միայն այն միտքը, որ ես թեկուզ ինչ-որ կերպ աջակցելու եմ այն երկրի տնտեսությանը, որն առաջին հարմար առիթի դեպքում կկործանի մեզ, կփչացնի իմ հանգիստը»։

Озеро Ван. Армянская церковь Сурб Хач - Sputnik Արմենիա
Թուրքերին ինչո՞ւ են պետք հայկական հողերը․ Վանի գերեզմանոցում զուգարաններ են դրված

Նա նշում է նաև, որ նախնիները ծնունով Արևմտյան Հայաստանից են։

«Նախատատիս, ում անունը կրում եմ, գրեթե բոլոր երեխաները մահացել են գաղթի ճամփին, այդ ցավը դեռ ապրում է իմ գեներում։ Որքան էլ հիմա քարոզեն հանդուրժողականություն, հազիվ թե կարողանամ նորմալ պահել ինձ, եթե միանգամից այդքան թուրք տեսնեմ։ Արևմտյան Հայաստան նույնպես չեմ ուզում գնալ․պատրաստ չեմ հյուր լինել Ալաշկերտում` իմ տանը»։

Հենց նման պատկերացումներով է առաջնորդվում հայերի մեծամասնությունը, որոնք չեն ցանկանում այցելել Թուրքիա՝ չնայած նրա զբոսաշրջային գրավչությանը։ Հավանաբար, մարդկանց որոշակի շերտ, որը չի խուսափում այդ երկրում հանգստից, միշտ կլինի։ Բայց մի բան կարելի է հստակ ասել․ այլընտրանքի ավելացման հետ մեկտեղ հայերն ավելի շատ կհրաժարվեն Թուրքիայում հանգստանալուց։ Բայց դժվար թե մարի հետաքրքրությունը Արևմտյան Հայաստան տուրերի նկատմամբ։

Լրահոս
0