00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը հետ է հարևաններից. միայն իշխանությու՞նը կարող է օգնել զբոսաշրջության զարգացմանը

© Sputnik / Andranik GhazaryanТуристы
Туристы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները գիտեն` ինչպես ավելի գրավիչ դարձնել մեր երկիրը արտասահմանցիների համար։ Սակայն մի մեծ բացթողում կա, որը խոչընդոտում է հանրապետության զբոսաշրջային ոլորտի զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայաստանը շատ հյուրընկալ երկիր է, ծառայությունները բարձր մակարդակի վրա են, սակայն զբոսաշրջության ոլորտի տեսակետից հանրապետությունը նախկինի պես զիջում է հարևան երկրներին։ Դա իր պատճառներն ունի, և այդ խնդիրները կարող է լուծել միայն ՀՀ կառավարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Նման կարծիք այսօր հայտնեցին զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։

First Travel–ի ղեկավար Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ Հայաստանին լավ ճանապարհներ ու զբոսաշրջության զարգացման ճիշտ կառուցված պետական քաղաքականություն է հարկավոր։

Трндез в Гарни - Sputnik Արմենիա
Հայաստանն` ամենաանվտանգ երկրների տասնյակում. ի՞նչ է փոխվել զբոսաշրջության ոլորտում

«Հայաստանը ոչնչով չի զիջում նույն հարևան Վրաստանին, հայ զբոսավարները աշխատանքի ավելի բարձր մակարդակ են ցուցադրում, վարորդներն ու զբոսաշրջային տրանսպորտը մեր երկրում ավելի լավն են, քան Վրաստանում, սպասարկման ոլորտը տարածաշրջանում լավագույնն է», – կարծում է Անդրեասյանը։

Սակայն խնդիրն այն է, որ երկրում չկա զբոսաշրջության ոլորտի զարգացման պետական ռազմավարություն։

Ընկերության ղեկավարը վստահ է, որ խնդիրը կարող է լուծել միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա կրկին օրինակ բերեց հարևան Վրաստանը, որտեղ զբոսաշրջությունը սկսեց զարգանալ, երբ Միխեիլ Սահակաշվիլին իշխանության եկավ ու սկսեց զարգացնել այն։

Նրա հետ համամիտ է նաև Հայաստանի ամենափորձառու զբոսավարներից մեկը` Աշոտ Լևոնյանը։ Նա ավելացրեց` որակյալ գովազդի բացակայությունը նույնպես արգելակում է զբոսաշրջության ոլորտի զարգացումը։

«Իշխանությունը պետք է գովազդի երկիրը։ Օրինակ` Մերձբալթյան երկրներում նույնիսկ տրոլեյբուսների ու տրամվայների վրա Վրաստանի գովազդ կա։ Հայաստանի գովազդը ոչ մի տեղ չկա», – ասաց հայտնի զբոսավարը։

Ճանապարհների, աղբի ու սանհանգույցների հետ կապված խնդիրներից բացի Լևոնյանն առանձնացրեց նաև որակավորում ունեցող զբոսավարների պակասը։ Նա համարում է, որ սխալ է, երբ Հայաստանը արտասահմանցին է ներկայացնում, կամ երբ տարբեր զբոսավարները տարբեր կերպ են ներկայացնում պատմական փաստերը։

«Չի կարելի պատմության մեկ դասագիրք կարդալ ու դրա հիման վրա զբոսավար աշխատել։ Դա նույնն է, ինչ օդաչուն մեկ անգամ ցույց տա` ինչպես է իր աշխատանքն անում ու դրանից հետո դուք ղեկանիվի մոտ նստեք», – ասաց Լևոնյանը։

Туристы на площади Республики - Sputnik Արմենիա
Հայտնի է` որքան գումար են ծախսել ռուս զբոսաշրջիկները Հայաստանում Ամանորին

Զբոսավարը նշեց, որ զբոսաշրջիկներին, հատկապես` եվրոպական երկրներից, Հայաստանում ամենաշատը գրավում ու զարմացնում է հյուրընկալությունն ու մարդկանց հարաբերությունների ջերմությունը։ Լևոնյանը պատմում է, որ մի անգամ մի խումբ զբոսաշրջիկներ ինչ-որ գյուղում են կանգ առել։ Նրանք լրիվ անծանոթ մարդկանց տուն են մտել ու զարմացել, որ իրենց գրկաբաց են ընդունել։

«Արմենիա տուրիստիչեսկայա» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Փաշինյանը նշեց, որ կազմակերպվածությունն ու վերահսկողությունը զբոսաշրջային ոլորտի զարգացման կարևոր գործոններ են։

Նա նաև նշեց, որ Հայաստանում զբոսաշրջիկներին գրավում է տեղացիների բարությունն ու հյուրընկալությունը։

«Դա մեր հարստությունն է։ Բացի այդ անվտանգության գործոնն էլ կա։ Հետո արդեն նոր հնությունը, պատմությունը», –ասաց Փաշինյանը։

Նա կոչ արեց հասկանալ մեր երկրի այդ յուրահատկությունը ու դրանից ելնելով մշակել ռազմավարություն, որը կառանձնացնի Հայաստանը զբոսաշրջային աշխարհում` ավելի շատ օտարերկրյա զբոսաշրջիկներ գրավելով։

Լրահոս
0