00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը զբոսաշրջության երկիր է կամ ինչ է թաքնված Փաշինյանի հնչեցրած թվերի հետևում

© Sputnik / Aram NersesyanТуристы из Китая в Ереване
Туристы из Китая в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետներին չի զարմացնում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի աճը, իսկ զբոսաշրջության կոմիտեն մտադիր է հաջորդ տարի ընդլայնել Հայաստանի շուրջ հետաքրքրություն ունեցող երկրների ցանկը։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացումը պայմանավորված է մեր երկրի նկատմամբ որոշ երկրների քաղաքացիների հետաքրքրության ավելացմամբ։ Այս մասին Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյան։

Туристы в Ереване - Sputnik Արմենիա
Խնդրահարույց զբոսաշրջություն. հայերը 200 դոլար են վճարում, վրացիների համար անվճար է

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր պաշտոնական էջում նշել էր, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Մասնավորապես՝ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5,  Չինաստանից ժամանածներինը՝ 53.5, Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9, Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30, ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29.7, Հունաստանից ժամանածներինը՝ 29, Իտալիայից ժամանածներինը՝ 24.4, Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9, Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2, Ռուսաստանից ժամանածներինը՝ 19, Շվեդիայից ժամանածներինը՝ 19, ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15, Ֆրանսիայից ժամանածներինը 13 տոկոսով: Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ:

Մին ասի`«կծմնձուկ». արցախցիները փորձության էին ենթարկում ժենգյալով հացի փառատոնի հյուրերին

«Սրան նպաստել են ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ պետության նախաձեռնած մարքեթինգային քայլերը։ Արդյունքում մենք 12,8% աճ ենք գրանցել։ Եվ դա բավականին ծանրակշիռ ցուցանիշ է, հաշվի առնելով այն, որ զբոսաշրջային սեզոնը չի ավարտվել, և դեռ էլի հոսք ենք սպասում», – ասաց զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահը։

Зиплайн в Енокаване, армения - Sputnik Արմենիա
Էքստրեմալ զբոսաշրջություն. Discovery–ն հիացել է Ենոքավանի զիփլայնով

Նա նշեց, որ 2019  թվականի առաջին վեց ամիսների տվյալներով` Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատարը, ինչպես և նախորդ տարիներին, շարունակում է մնալ Ռուսաստանը` 342 հազար 500 այցելուով։ Երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղից Հայաստան է ժամանել 154 հազար զբոսաշրջիկ։ Վրաստանի հաջորդում են Իրանը, ԱՄՆ–ն, Հնդկաստանը, Գերմանիան, Ուկարինան, Ղազախստանը, Ֆիլիպինները։

Նրա խոսքով` այս նշաձողը պահպանել և Հայաստանի ճանաչելիությունը էլ ավելի մեծացնել թույլ կտան մարքեթինգային նախագծերը, հայաստանցի լրագրողների և գործընկերների այցերը թիրախային երկրներ և հակառակը։

Սաֆարյանը նշեց, որ դա նախատեսված է կոմիտեի ծրագրով, սակայն ամբողջ ծավալով չի իրականացվում` սահմանափակ ռեսուրսների պատճառով։

«Հույս ունենք, որ հաջորդ տարի կընդլայնենք և կմեծացնենք թիրախային երկրների ցուցանիշը», – նշեց Սաֆարյանը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց, որ զբոսաշրջիկների հոսքի ավելացումը պայմանավորված է այն կուտակված ռեսուրսով ու իմիջով, որը երկիրը ձեռք բերեց հեղափոխության օրերին։ Եվ դրանում որևէ զարմանալի բան չկա։

«Հեղափոխության ժամանակ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Դա էապես բարձրացրեց աշխարհում մեր երկրի ճանաչելությունը», – նշեց Ապրեսյանը։

Տետ-ա-տետ - Գևորգ Պողոսյան, Սաթիկ Բադեյան (15.04.19) - Sputnik Արմենիա
Կալավանի հրաշքը. արկածային զբոսաշրջություն, թե՞ համայնքային զարգացում

Նրա խոսքով` զբոսաշրջիկների հոսքի աճը Հայաստան բնական է։  Ապրեսյանը աճ է կանխատեսում նաև հաջորդ տարիներին։ Ապրեսյանը դրական է համարում օտարերկրյա, հատկապես Ճապոնիայից ժամանած, զբոսաշրջիկների թվի աճը։ Նա նշեց, որ ճապոնացիներն առավել սպասված հյուրեր են ամբողջ աշխարհում, քանի որ համարվում են կրթված, ինտելեկտուա մարդիկլ, շատ գումար են ծախսում, միևնույն ժամանակ` բավականին պահանջկոտ են։

«Տուրիզմի ոլորտում տարածված կարծիք կա` երկիրը, որտեղ սկսել են այցելել ճապոնացի զբոսաշրջիկներ կարող է զբոսաշրջային համարվել», – ասաց Ապրեսյանը։

Ըստ նրա` եթե ճապոնացիները Հայաստանից դժգոհ լինեին, մենք 22,2% աճ չէինք ունենա։

Տուն-տուկ. ինչպես հնձած խոտից ու չորացած եղեգներից Մարտունու 1-ին էկոհյուրատունը կառուցվեց

Միևնույն ժամանակ Ապրեսյանը նշեց, որ պետբյուջե զբոսաշրջությունից ստացված շահույթը պետբյուջե ուղղելուց բացի, պետք է ծախսվի նաև ոլորտի զարգացման նպատակով։

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Facebook-ի իր էջում գրել էր, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկները վերջին 6 ամսվա ընթացքում 120  մլն դոլար ավել գումար են ծախսել` 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Լրահոս
0