00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զորաց քարերը» հնավայր է, ոչ թե աստղադիտարան. գիտնականները հիմնավորում են այս պնդումը

Բաժանորդագրվել
Գիտնականները Sptutnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման շրջանակում խոսել են «Զորաց քարերի» մասին` վստահեցնելով, որ

Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Այս ճշմարտությանը բախվում ենք գրեթե ամենուրեք ու ամեն օր, և դա այլևս չի վիճարկվում: Դա ավելի շատ բացահայտվում է տարբեր պեղումների շնորհիվ: Sputnik Արմենիայի տաղավարում այս մասին նշում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում իրականացվող պեղումների հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, աստղաֆիզիկոս Վահագն Գուրզադյանը:

Աշոտ Փիլիպոսյանի խոսքով՝ «Զորաց քարերի» վերաբերյալ միջնադարյան մեր պատմիչները որևէ տեղեկություն չեն հաղորդում, տվյալներ են եղել միայն 19-րդ դարի վերջին:

Сотрудники Службы по охране исторической среды и историко-культурных музеев-заповедников - Sputnik Արմենիա
«Զորաց քարերի» թալանված դամբարանում գտնված բեկորները նոր կյանք են ստացել. լուսանկարներ

«Արծվանիկի ուսումնական տեսուչ Մելիք-Շահնազարովն առաջին անգամ տվել է ձեռանկարով «Զորաց քարերի» մի քանի նկար և հրատարակել է ամսագրում: 2014 թվականից մեր արշավախումբը պեղումներ է կատարում «Զորաց քարերում», որովհետև սա Արևելյան Հայաստանի այն եզակի հուշարձաններից մեկն է, որի ուսումնասիրությունը կարող է էտալոնային դառնալ ողջ տարածաշրջանի նմանատիպ և համաժամանակյա հուշարձանների ուսումնասիրության համար: Մենք առաջին անգամ անցյալ տարի կարողացանք հուշարձանի ամբողջ հանույթը հանել 16 հեկտարի վրա: Կարևոր հուշարձան է, ունի և՛ բնակատեղի, և՛ դամբարանադաշտ: Պեղումներն առայժմ միայն դամբարանադաշտում են կատարվում», - ասում է Փիլիպոսյանը:

Աստղաֆիզիկոս Գուրզադյանն էլ նշում է, որ Չիկագոյի համալսարանի հրատարակությամբ եվրոպացի հնագետների հետ հրատարակել է գիրք` «Հնագիտական հուշարձանների աստղագիտական թվագրում», որն ավելի լայն իմաստով Մերձավոր Արևելքի հնագիտական ժամանակագրությանն է վերաբերվում:

Ашот Авагян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ավագյան. «Զորաց քարերի աստղադիտարան լինելն ուղղակի վարկած է»

«Այն, ինչ կատարվում է «Զորաց քարեր» հուշարձանի շուրջ, իհարկե, խայտառակություն է: Դա շահարկվում է ոչ գիտնականների կողմից, առ այսօր չկա ոչ մի աստղագիտական, օրացուցային նպատակներով այդ հուշարձանի կիրառության օրինակ: Որևէ հիմք չկա, որ դա կապվի աստղագիտության հետ: Հայտնի է, որ մարդկության պատմության ընթացքում ստեղծված հուշարձանները` սկսած հին դամբարաններից մինչև միջնադարյան եկեղեցիներ, բոլորն ունեն աստղագիտական ուղղորդվածություն: Դրա մեջ ոչ մի միստիկա չկա, դա եղել է պաշտամունքային պարզ պատճառներով: Իսկ «Զորաց քարերի» վերաբերյալ կեղծ շահարկումները, իհարկե, շատ վնաս են տալիս Հայաստանին: Դա վնասում է Հայաստանի գիտական վարկանիշին: Ես աջակցություն եմ հայտնում այս գործունեությանը և գտնում եմ, որ այստեղ պրոֆեսիոնալների մասնակցությունը այդ հուշարձանի հետազոտմանը շատ մեծ կարևորություն ունի գիտությունը հակագիտությունից տարբերելու համար: Լրատվամիջոցների մասնակցությունը նույնպես պետք է լինի այս ամենի ճիշտ ընկալման գործում»,- ընդգծում է Գուրզադյանը:

Ըստ ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի՝ թյուր է «Զորաց քարերը» ընկալել որպես աստղադիտարան, որովհետև դրա մասին որևէ գիտական հիմնավորում չկա:

Художник Ашот Авагян - Sputnik Արմենիա
Աղանդավորական օրգիա՞, թե՞ հեթանոսական ծես. ի՞նչ են անում հայերը նախնյաց սրբավայրերում

«Եթե որևէ գիտական հետազոտություն ես հրատարակում, ու դա չի գրախոսվում, ուրեմն մենք գիտության արդյունքի հետ գործ չունենք: Գործնականում շատերը, չկարդալով գիտական աշխատությունները, սկսում են այդ ամենը տարածել: Կեղծ արժեքները հեշտությամբ են մտնում մարդկանց մեջ, և երբ դու գիտականորեն հիմնավորում ես, որ դա աստղադիտարան չէ, դառնում ես թշնամի: Սա խնդիր է, և սարսափելին այն է, որ հանրային կարծիքը ձևավորվում է հենց ապատեղեկատվության ընկալման միջոցով: Մենք գիտենք, որ պատմամշակութային ժառանգության խնդիրները ինքնության ձևավորման մեջ կարևոր դեր ունեն», - նշում է Ավետիսյանը:

Նրա խոսքով` Հայաստանում քիչ կան տեղեր, որ դամբարաններն այդքան մեծ են:

«Սա խոսում է հասարակության ամենաբարձր խավի՝ էլիտայի թաղումների մասին: Եվ այս պեղումները հնարավորության կտան պարզելու մեր վաղ հասարակության էլիտայի ապրելակերպը, բազմաթիվ հարցերի, խնդիրների պատասխան կտան, ինչը շատ կարևոր է: Տարածաշրջանում մենք նմանատիպ հուշարձան գործնականում չունենք, միակն է: Քանի որ սա արգելոց-թանգարան է, կարծում եմ, որ մեր պետական այրերի մոտ կան այն նախագծերը, որ այդ տարածքում պետք է անպայման նաև թանգարան կառուցվի»,- ասում է Ավետիսյանը:

Լրահոս
0