76–ամյա Հարինջեր Սինգհը ցերեկը Նյու Դելիում մոտոռոլերի վարորդ է աշխատում, իսկ աշխատանքից հետո օգնում է ավտովթարներից տուժածներին։
Նա մոտոռոլերը սարքավորել է որպես շտապօգնության մեքենա և տուժածներին անվճար տեղափոխում է հիվանդանոց։
Մոտոռոլերում անհրաժեշտ ամեն ինչ կա առաջին օգնություն ցուցաբերելու համար։
Բացի դրանից, Սինգհը հաճախ է դեղորայք տալիս հիվանդներին։
«Այն, ինչ անում է պարոն Սինգհը, շատ ոգեշնչող է։ Բոլոր երիտասարդները պետք է սովորեն նրանից»,- համոզված է տեղի բնակիչ Մանիշ Պենդին։
Նրա խոսքով` Սինգհը բարի գործ է անում հանուն ամբողջ հասարակության։