00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել». անկեղծ զրույց Սրբուկի հետ

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի տաղավարում հյուրընկալել ենք հայտնի երգչուհի Սրբուհի Սարգսյանին՝ Սրբուկին և նրա հետ զրուցել իր անցած ճանապարհի, հաջողությունների ու ստեղծագործական նորությունների մասին:

Երգչուհի Սրբուկը շուտով հանդիսատեսին կներկայանա ստեղծագործական նորություններով: Ներկայումս աշխատում է նոր բենդի հետ: Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Выступление певицы Србук - Sputnik Արմենիա
Սրբուկը հուզիչ գրառում է արել եվրատեսիլյան պարտությունից հետո

«Իմ նախկին բենդը ՝Allusion-ը, իմ կյանքում մեծ տեղ է գրավել, քանի որ ես նրան վերաբերվել եմ սեփական երեխայի նման: Ցավոք, եկավ մի պահ, որ հասկացանք, պետք է բաժանվենք: Այսօր ես նոր բենդ ունեմ, որի հետ մեծ հաճույքով եմ աշխատում և այնտեղ ընդգրկված են  շատ լավ երաժիշտներ »,- ասաց երգչուհին։

Երգչուհին շտապում է ուրախացնել երկրպագուներին`առաջիկայում համերգներով հանդես կգա նաև ՀՀ մարզերում:

Զրույցի ընթացքում երգչուհին անկեղծացավ` «Եվրատեսիլում» ինքն ավելի շատ փորձ է ձեռք բերել։ Նրա խոսքով` հետաքրքիր էր հետևել, թե միջազգային երաժշտական շուկայում ինչն է արդի, ինչ պետք է անել` ավելի մեծ հաջողություններ գրանցելու համար։

Կիսամերկ կուրծք և կարմիր շրթներկ. ի՞նչ տեսքով է ներկայացել Սրբուկը «Եվրատեսիլի» բացմանը

««Եվրատեսիլն» ավարտվեց ամենաանսպասելի հանգուցալուծումներով, սակայն վստահ կարող եմ ասել, որ այն ինձ ավելի շատ բան է տվել, քան վերցրել»,- նշեց Սրբուկը։ 

Երգչուհին անդրադարձավ նաև իր ոճին և քննարկվող լուքերին: Ասաց`ժպիտով է վերաբերվում իր ոճի շուրջ ծավալվող քննարկումներին։

«Սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել: Ուշի-ուշով հետևել եմ Եվրատեսիլի շրջանում իմ սպիտակ կոստիումի քննարկումներին. մեկնաբանությունների մեծ մասը հումորային էին»,- պատմեց երգչուհին:

Представительница Кипра Тамта - Sputnik Արմենիա
Սրբուկն ու ընկերները. ով ինչ է հագնելու «Եվրատեսիլի» 2-րդ կիսաեզրափակիչում. լուսանկարներ

Սրբուկին  հայ հանդիսատեսը ճանաչեց 8 տարի առաջ` X Factor նախագծի միջոցով։ Դեռ այն ժամանակ «Վիտամինի» Գարիկի թիմում ընդգրկված 17–ամյա աղջնակն աչքի էր ընկնում հզոր վոկալով և արտիստիկ կեցվածքով: Նրան  հաղթանակից բաժանեց ընդամենը մեկ քայլ:

25–ամյա երգչուհին այսօր արդեն ամուր կանգնած է իր ոտքերին. վերջերս նա մասնակցեց «Եվրատեսիլ» մրցույթին ու չնայած չհաղթեց, բայց չկոտրվեց: 

Նշենք, որ Սրբուկը վերջերս  իր հանդիսատեսին ներկայացրեց «Անհայտ բաժանորդ» ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակը, իսկ հաշված օրեր անց կայացավ նրա համերգային ծրագրի շնորհանդեսը, որի վրա  ամիսներ շարունակ աշխատել են ամբողջ թիմով։ 

Լրահոս
0