00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխա սեռական բռնության է ենթարկվում». Գայանե Հովակիմյան

Բաժանորդագրվել
Հայաստանը Եվրոպայի խորհրդի միակ երկիրն է, որն առայժմ չի վավերացրել «Սեռական շահագործումից և սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան։ ՀՀ իշխանությունն այժմ սպասում է Սահմանադրական դատարանի եզրակացությանը։

Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխա սեռական բռնության է ենթարկվում։ Սա պաշտոնական վիճակագրական ցուցանիշ է` հիմնված ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործերի վրա։ 

Насилие над детьми - Sputnik Արմենիա
Երեխաներ, ծերեր և օտարերկրացիներ. ո՞վ է Հայաստանում ամենից շատ տուժել սեռական բռնությունից

Երեխաներին սեռական բռնությունից ու դրա ցավալի հետևանքներից զերծ պահելու համար Հայաստանը որոշել է միանալ «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը։

«ՔԿ–ի տվյալներով` 2017թ–ին երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների փաստերով հարուցվել է  265 քրեական գործ, որից 101–ը` սեռական բնույթի։ 2018–ին նման ցավալի դեպք է տեղի ունեցել 76 երեխայի կյանքում, 2019թ–ի առաջին կիսամյակում` 51»,- նշեց նա։ 

Միջազգային փաստաթուղթը վավերացնելու որոշման նախագիծը կառավարությունն ընդունել է 2019թ–ի սեպտեմբերի 7-ի նիստում ու այն ուղարկել ՍԴ` եզրակացություն ստանալու համար։ 

Կինը իր տանն ու տարբեր հյուրանոցային համալիրներում «վաճառել» է 16–ամյա աղջկա

Մինչ ՍԴ–ն կհայտնի կոնվենցիայի մասին իր տեսակետը, մասնագետը նշում է, որ գործող օրենսդրությամբ Հայաստանում այսօր չկան սեռական բռնության ենթարկված երեխաների համար նախատեսված իրավական, հոգեբանական, սոցիալական ծառայություններ։ 

«Մեր կենտրոնը 2 տարի առաջ հանցագործությունից տուժած երեխաների կարիքների վերաբերյալ մի հետազոտություն իրականացրեց, և պարզեց, որ բացի նրանից, որ երեխաներն իրենց համայնքներում պիտակավորվում և թիրախավորվում են, նաև ֆինանսական խնդիրներից ելնելով չեն կարողանում պաշտպան վարձել, չեն դիմում հոգեբանի, որպեսզի երեխայի մոտ սթրեսը չվերածվի տրավմայի և չունենա երկարաժամկետ ազդեցություն»,– ընդգծեց Հովակիմյանը։

Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Արտակարգ դեպք. Արմավիրում 20-ամյա երիտասարդը սեռական բռնություն է կատարել 7–ամյա տղայի նկատմամբ

Այս ամենի հետևանքով երեխան ավելի է մեկուսանում, ընտանիքները ստիպված են լինում հեռանալ համայնքից, երբեմն ընտանիքներն իրենք են երես դարձնում իրենց երեխաներից։ Այս իրավիճակում, Գայանե Հովակիմյանի խոսքով, երեխաները կրկնակի զոհ են դառնում հանցագործությանն ու դրանից բխող ցավալի հետևանքներին։

Երբ կոնվենցիան վավերացվի, Հայաստանը կպարտավորվի երեխաներին զերծ պահել  քննության ընթացքում մեկից ավելի անգամ ցուցմունք տալուց։ Բացի այդ, երեխան չի առնչվի հանցագործի հետ ո՛չ նախաքննության, ո՛չ դատաքննության ընթացքում։

Կոնվենցիան հստակ սահմանում է նաև, թե ինչ պայմաններում պետք է հարցաքննվի երեխան, ինչ աջակցության ծառայություն պետք է ապահովի պետությունը։ 

Ինչպես է տղամարդը 13 և 16 տարեկան աղջիկներին ստիպել սեռական հարաբերություն ունենալ իր հետ

Նշենք, որ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզառոտե կղզում, որի անվամբ էլ կոչվում է Լանզառոտեի կոնվենցիա։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ին։

ԵԽ անդամ բոլոր երկրներն արդեն վավերացրել են այն։ Հայաստանն այդ շարքում վերջինն է։ 

ՀՀ–ն կոնվենցիան ստորագրել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին, բայց մինչ օրս չի վավերացրել։ 

Լրահոս
0