00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. Թուրքիայի ռմբակոծությունները բացարձակ իմիտացիա են

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցСтраны мира. Турция
Страны мира. Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան գերազանցապես զբաղվում է քրդերի ոչնչացմամբ, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հատուկ տվյալների համաձայն՝ Թուրքիայի ռմբակոծություններն «Իսլամական պետության» դեմ բացարձակ իմիտացիա են, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Ներկայում ԱՄՆ-ի գերակայությունը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարն է: Այս պահին ամերիկյան արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ կառուցվում է այդ մերձավորարևելյան խնդրի շուրջ, ասել է Հայկ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Ժամանակին ԱՄՆ-ն պատերազմ էր հայտարարել «Ալ Քաիդային»: Միացյալ Նահանգները փոխե՞լ է առաջնահերթությունները, թե՞ «Ալ Քաիդան» մնում է օրակարգում:  Այս դիտարկմանն ի պատասխան՝ քաղաքագետը նշում է՝ «Ալ Քաիդայի» մասին Միացյալ Նահանգներում գոյություն ունի երկաստիճան պատկերացում: «Հիմնական «Ալ Քաիդան», որը պատասխանատու էր սեպտեմբերի 11-ի համար, և այն «Ալ Քաիդան», որը, ըստ էության, այլևս կազմակերպություն չէ, այլ բանակ է՝ տարածված ամբողջ Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում: Պետդեպարտամենտի պաշտոնական տեսակետի համաձայն՝ հիմնական «Ալ Քաիդան» գրեթե ոչնչացված է, բայց հաճախ անտեսվում է այն, որ այդ կառույցն այսօր ավելի շատ հզոր է, քան սեպտեմբերի 11-ի նախօրեին», — վստահեցրել է բանախոսը:

Ինչ վերաբերում է ամերիկյան առաջնահերթություններին, ապա, ըստ Մարտիրոսյանի, գոնե արտաքուստ դրանք փոխված են: Միացյալ Նահանգների գոնե հրապարակային քաղաքականությունն  ուղղված է «Իսլամական պետության» դեմ:

Քաղաքագետն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ ամերիկյան քաղաքական համակարգի մասին հաճախ սխալ պատկերացում ունեն:  Նա ընդգծում է, որ ամերիկյան քաղաքական համակարգը միասնական չէ, այսինքն՝ կարծիքները միասնական չեն:

«Դա առավել ակնառու է այսօր, երբ կա սարսափելի մեծ բաժանում դեմոկրատական կուսակցության, մասնավորապես՝ նախագահ Օբամայի, և հանրապետականների միջև: Թերևս ոչ Ռուսաստանում, և առավել ևս՝ Հայաստանում, սա չեն պատկերացնում», — նկատել է նա:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներից դուրս ոչ ճշգրիտ պատկերացում կա նաև ամերիկա-իրանական վերջին զարգացումների վերաբերյալ: Իրանի հետ գործարքի  նախաձեռնողը, ինչպես Կուբայի հարցում, նախագահ Օբամայի վարչակազմն էր:

«Եվ եթե Կուբայի հարցում ընդդիմությունն ավելի քիչ էր, ապա Իրանի հարցում՝ սարսափելի հզոր էր: Իրանի հարցում նախագահ Օբաման բախվեց իր ամենավստահելի և ազդեցիկ գործընկերներից մեկի`սենատոր Չակ Շումերի հակադրությանը, որը բավական մեծ հարված էր նախագահի նախաձեռնությանն Իրանի հարցում», — ասել է նա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, ապա Մարտիրոսյանը նկատում է, որ դրանք վերջին օրերին թևակոխել են բավական հետաքրքիր փուլ:

«Թուրքերին տալով քրդերին ռմբակոծելու «քարտ բլանշ»՝  բազմաթիվ վերլուծաբաններ և քաղաքագետներ, այդ թվում՝ ես, կարծում ենք,  ԱՄՆ-ի կողմից քաղաքական մեծ սխալ էր: Քանի որ Թուրքիան, գերազանցապես զբաղվում  է քրդերի ոչնչացմամբ, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ, փոխարենը՝ գրեթե չի կատարում իր խոստումը՝ ռմբակոծելու «Իսլամական պետություն»-ը, այսինքն՝ մինչև այսօր ընդամենը երկու-երեք ռմբակոծություն է եղել: Անգամ հատուկ տվյալներ կան, որ այդ ռմբակոծությունները եղել են այն տարածքների կամ շինությունների վրա, որոնք այլևս զբաղեցված չեն «Իսլամական պետության» կողմից, այսինքն՝ բացարձակ իմիտացիա է», — ընդգծել է քաղաքագետը: Մարտիրոսյանը կարծում է, որ ամերիկյան վարչակարգը հասկացել է Թուրքիայի խաղը և, այդ առումով, արդեն քաղվել են դասեր:

Խոսելով Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների  քաղաքականության մասին՝ բանախոսն ընդգծում է, որ այն բավական բարդ է:

«ԱՄՆ-ն Հայաստանի նկատմամբ հատուկ մակրոքաղաքականություն չի տանում: Ադրբեջանն այսօր բավական ամուր դիրքեր ունի Վաշինգտոնում, քանի որ բավական ճիշտ քաղաքականություն է վարում՝ լոբբիստական առաքելության մասով, հսկայական միջոցներ են տրամադրվում այդ կազմակերպություններին», — եզրափակել է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտորը:

Լրահոս
0