00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականներ. վաղ անցյալում մարդիկ օրական վեց ժամից շատ չէին քնում

© Sputnik / М. Ганкин / Անցնել մեդիապահոցУголок в джунглях Республики Конго
Уголок в джунглях Республики Конго - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Ջերոմ Զիգելն ու նրա գործընկերները պարզել են, որ իրականում հազարամյակներ առաջ մարդիկ նույնպես տառապել են անքնությունից և քնել են արևի մայր մտնելուց բավականին հետո

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Աֆրիկյան ցեղերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր նախնիները քնում էին ճիշտ այնքան, որքան ժամանակակից մարդիկ` մոտ 6-6,5 ժամ: Գիտնականների կատարած ուսումնասիրությունը տպագրվել է Current Biology ամսագրում:

Ժամանակակից մարդկանցից շատերին է հետաքրքրում, թե մեր նախնիներն ինչպես են ապրել և սնվել այն ժամանակ, երբ դեռ քաղաքակրթություն չի եղել: Շատերը վստահ են, որ նրանց կյանքն ու  սննդակարգը մարդու կյանքի գոյատևման և պահպանման օպտիմալ տարբերակներն են: Այս պատճառով շատ զարգացած երկրներում այժմ նորաձև է դարձել հում մթերք ուտելն ու 9-10 ժամ քնելը: Քուն մտնելու այս  «նախապատմական» տևողությունը ենթադրում է, որ մարդը պետք է քնի ու արթնանա արևի հետ: 

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Ջերոմ Զիգելն (Jerome Siegel) ու նրա գործընկերները պարզել են, որ իրականում հազարամյակներ առաջ մարդիկ նույնպես տառապել են անքնությունից և քնել են արևի մայր մտնելուց բավականին հետո: Գիտնականներն այս եզրակացությանն են հանգել աֆրիկյան պիգմեյների (խադզա, սան) կյանքը մի քանի տարի շարունակ ուսումնասիրելուց հետո:

Խադզա ցեղախումբը բնակվում է Տանզանիայի հյուսիսային մասում, Էյասի լճի տարածքում, Սերենգետի ազգային պարկի տարածքից ոչ հեռու, իսկ նրանց «զարմիկները»` սան ժողովուրդն ապրում է Նամիբիայի տարածքում գտնվող Կալախարի անապատում:  Անկախ քաղաքակրթության ներթափանցումից, խադզա և սան ժողովուրդները շարունակում են քոչվոր կյանք վարել, սնունդ հայթայթել նետ ու աղեղի օգնությամբ: Այդ ժողովուրդների համար օտար են քաղաքակրթության բոլոր հիմնական ձեռքբերումները` գյուղատնտեսությունը, անասնապահությունը և մշտական կացարանների կառուցումը:

Նրանց կենսակերպն ուսումնասիրելուց հետո գիտնականները կարողացել են հասկանալ, թե ինչպես էին մեր նախնիներն անցկացնում օրն ու գիշերը: Հնագետներն այդ ցեղախմբերից ընտրել են մի քանի կամավորների և նրանց հատուկ «ապարանջաններ» հանձնել, որոնց շնորհիվ կարողացել են հետևել, թե երբ են նրանք քնում ու արթնանում: 

Մոտ երեք տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հնում մարդիկ քնել են 6-6,5 ժամ, ընդ որում նրանք քնել են ոչ թե արևի մայր մտնելուն պես, այլ մութն ընկնելուց երեք ժամ հետո:

Գիտնականները բացահայտել են նաև, որ խադզա, սան և ցիմանե ժողովուրդները ձմռանը մի փոքր ավելի երկար են քնում և ավելի երկար արթուն մնում ամռանը: Բացի այդ, բոլոր նախնադարյան ժողովուրդները, ի տարբերության շատ այլ զարգացած երկրների, անքնության խնդիր գրեթե չեն ունեցել:

«Առասպել կա այն մասին, որ մեր նախնիները քնել են նաև ցերեկային ժամերին, իսկ մենք այսօր նման բան անել չենք կարող, քանի որ կյանքը շատ արագ է ընթանում, և մենք անընդհատ զբաղված ենք ինչ-որ բանով: Մենք ցույց տվեցինք, որ նման վարքագիծը բնորոշ չէ խադզա, սան և ցիմանե ժողովուրդներին, ինչը ենթադրում է, որ հնում մարդիկ նույնպես չեն քնել ցերեկային ժամերին», — հայտնել է Զիգելը:

Այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ են ժամանակակից մարդիկ քնի պակաս զգում: Հոդվածի հեղինակն այս հարցի վերաբերյալ երկու վարկած ունի:

Առաջինը` քնի ռեժիմի և «որակի» խաթարման համար կարող է պատճառ դառնալ մեր կացարանների կայուն ջերմաստիճանը: Զիգելն ու նրա գործընկերները պարզել են, որ ուսումնասիրած ցեղախմբերը պառկում են քնելու այն պահին, երբ օդի ջերմաստիճանը հասնում է որոշակի աստիճանի: Իսկ երբ նման ազդանշան չկա, մեր օրգանիզմը չի հասկանում, որ արդեն քնելու ժամանակն է:

Երկրորդը` արթնանալու հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ այն պատճառով, որ մենք բավականաչափ լույս չենք ստանում առավոտյան: Նախնադարյան ցեղերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հնագույն ժամանակներում մարդիկ արևի ճառագայթների մեծ մասը ստանում էին առավոտյան ժամերին, իսկ ցերեկն ու երեկոյան նրանք հազվադեպ էին լինում արևի տակ:

Զիգելը վստահեցնում է` իրենց ուսումնասիրություններն ապացուցել են, որ «պալեոքունը» իրականության հետ կապ չունեցող առասպել է: Գիտնականները հույս ունեն, որ իրենց բացահայտումները կօգնեն, որ ժամանակակից մարդը հաղթահարի անքնությունն ու բարելավի սեփական կյանքի որակը:

Լրահոս
0