00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան` մեկուսացման ու դիկտատուրայի ճանապարհին

© AFP 2024 / OZAN KOSE Турция
Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահն ու նրա կողմնակիցները վստահ են, որ Թուքիան պետք է բռնի մեկուսացման ու դիկտատուրայի ճանապարհը, այլապես երկրին քաղաքական կոլապս ու մասնատում է սպասվում

Թուրքիայի ներքին քաղաքական իրավիճակը կրկին հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, երբ երկրի վարչապետ Դավութօղլուն հրաժարական տվեց, ու նրա տեղը գրավեց նախագահ Էրդողանի կողմնակից ու ընկեր, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության առաջնորդ Յըլդըրլըմը: Մարդ, որը, ի տարբերություն նախկին վարչապետի, բավականին կոշտ քաղաքական դիրքորոշում ունի թե՛ քրդական հարցում, թե՛ փախստականների, թե՛ երկրի պատգամավորների անձեռնմխելիության հարցերում:

Города мира. Стамбул - Sputnik Արմենիա
Թուրքիան կարողանում է նույնիսկ Գերմանիայի վրա ճնշում գործադրել

Տրանսպորտի ու կապի նախկին նախարար Բինալի Յըլդըրըմն այդ բոլոր խնդիրների շուրջ սեփական դիրքորոշումն ունի, որը լիովին համընկնում է նախագահ Էրդողանի դիրքորոշման հետ: Փորձագետների կարծիքով` դա նշանակում է, որ Թուրքիայում Ժողովրդավարության, իրական քաղաքական զարգացման ու առաջընթացի մասին այլևս խոսք լինել չի կարող:

Պետք է նկատի ունենալ, որ, օրինակ, նախկին վարչապետ Դավութօղլուն կարողանում էր լեզու գտնել Եվրոպայի առաջնորդների հետ փախստականների խնդրին վերաբերող հարցերում, կարողանում էր Թուրքիայի քաղաքացիների առանց վիզայի ռեժիմի կապակցությամբ բավականին արդյունավետ բանակցություններ վարել Եվրամիության առաջնորդների հետ: Ի վերջո, պարզապես հակակշիռ էր ստեղծում Էրդողանի այն զգացմունքային պոռթկումներին, որոնց պատճառով երկրի նախագահի հետ աշխատում էին գործ չունենալ նույնիսկ ամենամտերիմ արևմտյան կողմնակիցներն ու գործընկերները, ու որոնց հետևանքով երկրի հեղինակությունը տուժում էր միջազգային քաղաքական ասպարեզում:

Իսկ մյուս երկրների, առաջին հերթին հենց Եվրամիության անդամների ղեկավարները գերադասում էին հենց Դավութօղլուի հետ շփվել նույն փախստականների թեմայով։

Мигранты с Ближнего Востока в Бодруме - Sputnik Արմենիա
Հակամարտությունների անուղղակի մասնակից Թուրքիան չի կարող միջնորդ լինել կարգավորման հարցում

Ի դեպ, փորձագետներից շատերը պնդում էն, որ Դավութօղլուի հրաժարականը հենց այդ հանգամանքի հետ էր կապված: Հասարակ նախանձ, որն ուներ Էրդողանը։ Այդպես էր, թե ոչ, գուցե հնարավոր չէ ասել, սակայն մի բան ակնհայտ է ու պարզ` Յըլդըրըմի դեպքում Թուրքիայի նախագահի մոտ նման հարցեր երբեք չեն առաջանա, ու Էրդողանը, ինչն արդեն ակնհայտ է, կշարունակի երկրի ներքին քաղաքական ձևաչափը ձևափոխել հենց այնպես, ինչպես ուզում էր հենց սկզբից` Թուրքիան դարձնել նախագահական կառավարման երկիր, որտեղ, օրինակ, պատգամավորների նկատմամբ կթույլատրվի քրեական գործեր հարուցել:

Տեղին չէ խոսել այն մասին, որ Թուրքիայի հարավարևմտյան սահմաններին երկրի ղեկավարությունը հանկարծակի ինչ-որ շփումների ու բանակցությունների կգնա քուրդ ապստամբների հետ: Ավելին` արդեն հիմա կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում այն հարյուրից ավելի պատգամավորները, որոնք ազգությամբ քուրդ են կամ քրդերին են սատարում, քրեական հետապնդման թիրախ են դառնալու, ու այդ հարցն անչափ անհանգստացնում է արդեն Թուրքիայի արևմտյան գործընկերներին: Ու խոսքը ոչ միայն Եվրամիության անդամ երկրների ղեկավարների մասին է, այլ նույնիսկ Ամերիկայի Միացյալ նահանգների ղեկավարության, որն, ի դեպ, միշտ էլ փորձում էր Թուրքիային միջազգային քաղաքական ասպարեզում օգնել ու ձեռք մեկնել։

Бундестаг. Германия - Sputnik Արմենիա
Որքան էլ Թուրքիան կատաղի, Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Էրդողանն իր կուսակից — կողմնակիցների հետ գիտակցաբար է գնում հարաբերություններն անգամ ամենամտերիմ արևմտյան գործընկերների հետ սրելու ճանապարհով: Գուցե նրանք մյուսներից ավելի լավ են հասկանում ու գիտակցում, որ միայն աշխարհից մեկուսանալու ճանապարհն է, որը կարող է երկրին փակուղուց հանել, հակառակ դեպքում Թուրքիան կտապալվի ու կմասնատվի մի քանի մասի:

Էրդողանի պես քաղաքական գործիչը քրդերի խնդիրը լուծելու միայն մեկ ձև է տեսնում: Նրանց վրա ահաբեկչի պիտակ փակցնել ու ոչնչացնել: Հասկանալի է, որ քսան- երեսուն միլիոնանոց ժողովուրդ ոչնչացնելն այսօր իրատեսական չէ: Բայց երկիրը միջազգային հանրությունից մեկուսացնելու դեպքում պաշտոնական Անկարան գոնե հնարավորություն կունենա իրական դիկտատուրա մտցնել ապստամբող հարավարևելյան շրջաններում ու լուծել գոնե քուրդ ժողովրդի այն հատվածի հարցերը, որը կգերադասի իր ամբողջ կյանքն անցկացնել պայքարի մեջ:

Ինչևէ, այս պայմաններում բավականին հետաքրքիր դիրքորոշում ունի Եվրամիությունը, որը կարծես թե այդ ամենը չի ուզում նկատել ու գերադասում է թուրքերի հետ ինչ-որ բանակցություններ վարել… Երևի թե ճիշտ կլինի ասել, որ Թուրքիայի հետ արդեն փախստականների հարցի կամ էլ վիզաների ու Եվրամիության լիարժեք անդամակցության մասին ոչ թե ռեալ բանակցություններ են ընթանում, այլ ընդամենը դրանց ձևն է պաշտպանվում, քանի որ Դավութօղլուն դուրս եկավ քաղաքական ասպարեզից:

Այսօր եվրոպացիներն իսկապես վախենում են, որ Էրդողանը դռները կբացի փախստականների համար ու շուրջ երեք միլիոն մարդ միանգամից կներխուժի տարածք: Իսկ Արևմուտքը հիանալի հասկանում է, որ ներխուժողներն ամենևին էլ այն մարդիկ չեն, որոնք պատրաստվում են Եվրոպան հարստացնել ստեղծագործ կամ գիտական աշխատանքով…

 

 

Լրահոս
0