00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանն առաջարկում է «ստուգել» Բունդեսթագի պատգամավորի արյունը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոց15 ноября 2015. Президент Турции Тайип Эрдоган на открытии саммита "Группы двадцати" (G20) в турецкой Анталье
15 ноября 2015. Президент Турции Тайип Эрдоган на открытии саммита Группы двадцати (G20) в турецкой Анталье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահն առաջարկել է ստուգել գերմանական խորհրդարանի այն պատգամավորի արյունը, որն առաջարկել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունել

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը առաջարկել է ստուգել գերմանական խորհրդարանի այն պատգամավորի արյունը, որը Բունդեսթագին առաջարկել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել:

«Մի գիտունիկ եկել է, ինչ-որ բան պատրաստել ու ներկայացրել գերմանական խորհրդարանին: Ծնվել ու մեծացել է Գերմանիայում, դու այդ ո՞ր արխիվներում ես եղել, որ այս թեմայից գաղափար ունես: Ու նա իբր թե թուրք է: Ի՞նչ թուրք: Նրա արյունը պետք է լաբորատորիայում ստուգել: Որովհետև այն մարդը, որի երակներում այս ժողովրդի արյունը հոսեր, իր ժողովրդին ցեղասպանության մեջ չէր մեղադրի: Նրանց ինչ-որ մեկը ուղղություն է տալիս վերևից, բայց ինչի՞ համար է անում դա, ահա, թե ինչն է կարևոր»,- Ստամբուլում, Սաբահաթին Զայիմի անվան համալսարանի շրջանավարտների համար ելույթի ժամանակ ասել է Էրդողանը։

Նա հիշեցրել է, որ շատ անգամներ է առաջարկել գիտնականների միջազգային հանձնաժողով ստեղծել, որոնք կհետաքննեն 1915 թվականի դեպքերը:

«Ես արդեն ասել եմ. ահա արխիվները: Եթե հարցը լուծելու նպատակ կա, մենք պատրաստ ենք: Բայց եթե նպատակն այս թեման չարաշահելն է, որպեսզի դրանով մեզ ճնշեն, Թուրքիային հարվածող մահակ դարձնեն, կներեք, բայց մենք դա չենք թողնի»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը:

Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունեցին հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների` 1915թ.-ին իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ քվեարկեց խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը:

Բունդեսթագի բանաձևի ընդունմանը հաջորդեց այն, որ Թուրքիան հետ կանչեց Գերմանիայում առաքելություն իրականացնող իր դեսպանին:

Թուրքիայի նախագահն էլ հայտարարեց, որ գերմանական խորհրդարանի որոշումը լուրջ ազդեցություն կունենա Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա:

 

Լրահոս
0