00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
"Социальные лифты" петровской эпохи: правда и мифы
15:04
24 ր
Исторический ликбез
Из грязи в князи: как при Петре Первом простолюдины делали карьеру
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ողբերգություն Նիսում. հանցագործն ակնհայտորեն մենակ չի գործել

© AFP 2024 / VALERY HACHE / AFPТеракт в Ницце
Теракт в Ницце - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի՞թե Ֆրանսիայի հատուկ ծառայությունները կանխել են ավելի սահմռկեցուցիչ ահաբեկչություն` խափանելով ահաբեկիչների ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik, Արման Վանեսքեհյան. Երեք տոննա քաշով սպիտակ բեռնատարը մեծ արագությամբ ճեղքել է Անգլիական ծովափին հավաքված ամբոխը։ Մարդիկ տոնում էին իրենց ազգային տոնը` Բաստիլի գրավման օրը։ Բոլոր հավաքվածները սպասում էին տոնական հրավառության, որը միջոցառման վերջին ակորդը պետք է լիներ։ Եվ հանկարծ…

Բոլոր թվերը, որոնք մեջբերում են ֆրանսիական լրատվամիջոցները, տրամաբանությունից դուրս են։ Ինքներդ դատեք։ Բեռնատարի անիվների տակ զոհվել է 80 մարդ։ Ավելի քան 130-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Բեռնատարը ճեղքել է ամբոխը ավելի քան 120 կմ/ժ արագությամբ։ Մարդկանց վրայով բեռնատար ավտոմեքենան անցել է մոտ 2 կմ մինչև ոստիկանությունը կհասցներ կանգնեցնել այն, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով ահաբեկիչը սպանվել է։

Сотрудники полиции Франции. Архивное фото. - Sputnik Արմենիա
Նիսի ահաբեկչության հեղինակը հայտնի էր ոստիկանությանը

Սակայն մի շարք հարցեր են մնում։ Դա իսկապես տրամաբանությունից դուրս է. Նիսում տոնակատարությանը մասնակցում է մի քանի հազար բնակիչ և հյուր, իսկ երթևեկությունը փակ չէ։ Կարո՞ղ է նման բան պատահել։ Հազիվ թե։

Առավել ևս` ականատեսները պատմում են, որ բեռնատարն ինքն է կանգնել, իսկ բեռնատարի վարորդը սկսել է կրակել ամբոխի ուղղությամբ։ Այնուհետև փոխհրաձգություն է սկսվել, և դեպքի վայր հասած ոստիկանները չեզոքացրել են ահաբեկչին։

Ստացվում է, որ ավտոմեքենան արգելափակոցներ է ճեղքել` փախչելով ոստիկանությունից, թափ է հավաքել և մտել ամբոխի մեջ։ Իսկ վարորդը` ահաբեկիչը, ինչպես պնդում են ականատեսները, մեծ արագությամբ վարելով` զիգզագներ էր գծում։ Դե, որպեսզի ավելի շատ մարդ վրաերթի ենթարկի։

Հայտնի է դարձել նաև, որ ավտոմեքենայի թափքում մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք և մարտական նռնակներ են հայտնաբերել։

Փորձագետների կարծիքով` այս ամենը վկայում է այն մասին, որ հանցագործը միայնակ չէր գործում, այլապես ու՞մ համար էր նախատեսված ավտոմեքենայում հայտնաբերված այդ զենքը։

Ավելին, ըստ լրատվամիջոցների ունեցած կցկտուր տեղեկությունների` Նիսի տարածքում և արվարձաններում ողջ գիշեր շարունակվում էին հատուկ գործողությունները։ Հավանաբար հանցակիցների մասին տեղեկություններ կային, որոնց էլ հենց որոնում էր ֆրանսիական ժանդարմերիան։

Իսկ դրանից հետևյալ եզրակացություն է արվում։ Կարծես թե ահաբեկչությունն այլ կերպ էր ծրագրված, և զենքի մեծ քանակությունը բեռնատարի թափքում վկայում է այն մասին, որ զոհերը խաղաղ բնակչության շրջանում ավելի շատ պետք է լինեին։ Սակայն ինչ-որ բան այնպես չի եղել։ Հավանաբար ժանդարմերիան կանգնեցրել է հենց ահաբեկիչների խմբին կամ նրանց ահաբեկչությունն իրականացնելու համար զենք մատակարարողներին։

Այդպես էլ ընթացավ մեքենան բարձր արագությամբ 2 կմ` փորձելով հեռանալ ոստիկանությունից և ղեկը տարբեր կողմեր պտտելով` վրաերթի ենթարկելով մարդկանց։

Здание министерств Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի ԱԳՆ–ն դատապարտում է Նիսի ահաբեկչությունը

Կարո՞ղ է արդյոք նման վարկած լինել։ Միանշանակ, այո՛։ Ահաբեկիչներին, ամենայն հավանականությամբ, ինչ-որ բան խանգարել է։ Նրանց ծրագրերը, հավանաբար, ձախողել են անվտանգության ծառայությունները։ Իսկ երբ դա պարզ դարձավ, հավանաբար նրանցից մեկը նստեց ղեկին և մեծ արագությամբ քշեց…

Հետաքննությունը դեռ, իհարկե, պետք է պարզի` ում ձեռքի գործն էր Նիսի Անգլիական ծովափին իրականացված այս արյունոտ ահաբեկչությունը։ Սակայն արդեն իսկ պարզ է, որ խոսքը ոչ թե միայնակ մահապարտի մասին է, այլ կազմակերպված հանցավոր ահաբեկչական խմբի։

Լրահոս
0