00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. կայսր Հիրոհիթո, Հիչքոք, Աղասի, Ումա Թուրման ու...պարում են բոլորը

© Sputnik / Andranik GhazaryanԱպրիլի 29
Ապրիլի 29 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչ կարևոր իրադարձություններով է հայտնի ապրիլի 29-ը ամսաթիվը։ Sputnik Արմենիան ամբարել է ամենահետաքրքիրները։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի –Sputnik. Պարելու մասին: Ապրիլի 29-ը իսկապես էլ Պարի միջազգային օրն է, որ նվիրված է բոլոր տեսակի պարերին: Տոնը սկսել են նշվել 1982 թվականից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Ընտրվել է ապրիլի 29-ը, որպես հարգանքի տուրք այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր Ժան-Ժորժ Նովերի (1727-1810), որը համարվում է ժամանակակից բալետի հայրը: Թերևս, պարզ է, թե ինչպես կարելի է նշել Պարի միջազգային օրը:

Военно-спортивный сбор “Наследники Победы” в Армении - Sputnik Արմենիա
Ռազմական ուսումնական հաստատություններում ռազմապարեր կդասավանդվեն. Գագիկ Գինոսյան

Օրն, ընդհանրապես նշանավոր է մի շարք հայտնագործություններով, առաջին անգամ տեղի ունեցած իրադարձություններով: Այսպես. 1882 թվականի ապրիլի 29-ին Բեռլինում սկսել է գործել աշխարհում առաջին, հասկանալի է՝ փորձարարական, տրոլեյբուսային գիծը (երթուղին), որը կառուցվել է «Սիմենս» ընկերության կողմից (այն ժամանակ ընկերությունը կոչվում էր «Սիմենս և Հալկս»):

Իսկ ահա 1770 թվականի ապրիլի 29-ին անգլիացի ճանապարհորդ-հետազոտող, ռազմական ծովագնաց Ջեյմս Կուկը ոտք դրեց մինչ այդ անհայտ ու միայն ենթադրաբար գոյություն ունեցող Ավստրալիա: Կարճ ասած՝ հայտնաբերեց նոր մայրցամաք:

Այդ ժամանակ Ամերիկան արդեն գտնված էր և ակտիվորեն նվաճվում ու յուրացվում էր եվրոպական տերությունների կողմից: Մասնավորապես, ֆրանսիական պետական գործիչ, Ֆրանսիայի առաջին նախարար (կառավարության ղեկավար) Արման Ժան դյու Պլեսսին, պարզ ասած՝ կարդինալ Ռիշելյեի հրամանով 1627 թվականի ապրիլի 29-ին է ստեղծվել «Հարյուր բաժնետերերի» ընկերությունը, որը զբաղվել է Հյուսիսային Ամերիկայի, կոնկրետ՝ Կանադայի գաղութացմամբ, վերաբնակեցմամբ, հետազոտությամբ և յուրացմամբ:

Ավստրալիա

Այսօր նաև Դանիայի արքայադուստր Բենեդիկտայի ծննդյան օրն է: Այն ոչ աշխատանքային օր չէ, բայց որպես կանոն համարվում է տոնական, ինչպես Դանիայի արքայական ընտանիքի մյուս անդամների ծննդյան օրերը:

Իսկ ահա ճապոնացիները, կարելի է ասել՝ ազգովի, այսօր նշում են Հիրոհիթո կայսեր (1901-1989) ծննդյան օրվա հետ կապված Սյովայի օրը: Ճապոնիայի 124-րդ կայսրը գահակալել է 63 տարի, որ կոչում են նաև Սյովայի (կամ Շյովայի) ժամանակաշրջան՝ լի հակասական ու պատմական ամենատարբեր իրադարձություններով, ռազմական նվաճումներ ու տապալումներ, ատոմային ռմբակոծություն, երկրի կապիտուլյացիա Երկրորդ համաշխարհային պատերազմում և, 20-րդ դարի երկրորդ կեսից` բուռն վերածնունդ և ծաղկում:

Премьер-министр Армении Никол Пашинян принял министра иностранных дел Японии Таро Коно (3 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՏՏ ոլորտը կարող է լինել հայ-ճապոնական գործակցության զարգացման հիմնաքար

Կայսր Հիրոհիթոյին ճապոնացիները երկրպագել են որպես Աստծո, բայց նա 1945-ին հրաժարվել է Աստված կոչվելուց և իրեն հռչակել սովորական մահկանացու:   

Ինչ վերաբերում է մեր պատմությանը, ապա որոշ ժամանակակից համացանցային աղբյուրներում (օրինակ՝ Վիքիպեդիայում) ապրիլի 29-ը նշվում է որպես Հայաստանի առաջին եպիսկոպոսապետ, ըստ էության Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիր սբ. Գրիգորի Լուսավորիչի ծննդյան օր: Դա հետաքրքրական է այնքանով, որքանով որ հաճախ մոտավոր է նշվում Խոսրով Բ արքային սպանած պարթև Անակի որդի Գրիգորի ծննդյան թվականը:

Ամսաթվերի ու տարեթվերի հարցը մեր օրերում, բնականաբար, շատ ավելի հեշտ է լուծվում և հստակ է արձանագրվում: Դրա շնորհիվ հայտնի արձանագրումներ են, որ 1970թ. ապրիլի 29-ին են ծնվել հայկական ծագմամբ ամերիկյան հռչակավոր թենիսիստ Անդրե Աղասին (Աղասյան) և ամերիկյան դերասանուհի ու մոդել Ումա Թուրմանը:

© Sputnik / Asatur Yesayants / Անցնել մեդիապահոցЦеремония закрытия 70-го Каннского международного кинофестиваля
Այսօրը պատմության մեջ. կայսր Հիրոհիթո, Հիչքոք, Աղասի, Ումա Թուրման ու...պարում են բոլորը - Sputnik Արմենիա
Церемония закрытия 70-го Каннского международного кинофестиваля

Իսկ ահա թրիլլեր ժանրի վարպետ, կինոյի լեգենդներից մեկը համարվող անգլոամերիկյան ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը 1980թ. ապրիլի 29-ին բռնել ու մահացել է՝ սերունդներին թողնելով իսկապես տպավորիչ կինոժառանգություն, հատկապես՝ հոգեբանական թրիլլերների՝ տագնապալի անորոշությամբ ու լարված սպասմամբ հագեցած ֆիլմերի սիրահարներին։

Իհարկե, այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը։

Լրահոս
0