00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքացիներին կոչ են անում Լիբանանում հեռու մնալ մարդաշատ վայրերից

© Sputnik / Aram Nersesyan Бейрут, Ливан
Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լիբանանում ՀՀ դեսպանատունը այդ երկրում ստեղծված իրավիճակից դրդված կոչով դիմել է այդ երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Լիբանանում ՀՀ դեսպանատունը երկրում տիրող վիճակի մասին հայտարարություն է տարածել Facebook-ի իր էջում` ՀՀ քաղաքացիներին զգուշավորության կոչ անելով։ «Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ժամանակավորապես Լիբանան այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ կուտակումներից և մարդաշատ վայրերից»,– ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, արդեն մի քանի օր է, ինչ երկրում չեն դադարում բողոքի ակցիաները։ Բեյրութում, Տրիպոլիում ու երկրի այլ խոշոր քաղաքներում մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը։

Բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը հոկտեմբերի 17-ին որոշում էր ընդունել «WhatsApp»-ի զանգերի համար նոր հարկատեսակ կիրառելու մասին։ Այս հայտարարությունը կառավարության հարկային ճնշումների «վերջին կաթիլը» համարող տասնյակ հազարավոր լիբանանցիներ այդ օրը դուրս էին եկել փողոց ու շրջափակել կառավարության շենքը։

Главный комиссар по делам диаспоры Заре Синанян во время интервью агентству Sputnik - Sputnik Արմենիա
Հայաստանը կանգնած է Սիրիայի հայերի կողքին. Զարեհ Սինանյանի հայտարարությունը

Ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների հետևանքով հաղորդվում է 60 վիրավորների ու 2 զոհի մասին։

ԶԼՄ-ները Լիբանանում արդեն 4-րդ օրը շարունակվող ակցիաներն անվանում են «WhatsApp»–ի հեղափոխություն։

Անսալով քաղաքացիների պահանջին` իշխող կոալիցիայի մաս կազմող «Լիբանանյան ուժեր» քրիստոնեական կուսակցությունը հոկտեմբերի 19-ին հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին։

Ցուցարարները ոգևորությամբ ընդունեցին այս լուրը` կոալիցիայի անդամ այլ քաղաքական ուժերին ևս կոչ անելով հրաժարվել իշխանությունից ու երկրում անցկացնել արտահերթ ընտրություններ։

Սիրիայի, Լիբանանի ու Իրաքի դեսպանատները կշարունակեն հայկական անձնագրեր տրամադրել

Լրահոս
0