00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրեմը Սպիտակ տան խնդրանքով է Սենատում արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը. ԶԼՄ

© REUTERS / JOSHUA ROBERTSПредседатель Судебного комитета сената Линдси Грэм (R-SC) выступает во время реавторизации закона О свободе на Капитолийском холме в Вашингтоне, США, 6 ноября 2019
Председатель Судебного комитета сената Линдси Грэм (R-SC) выступает во время реавторизации закона О свободе на Капитолийском холме в Вашингтоне, США, 6 ноября 2019 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետական Լինդսի Գրեմը պարզաբանել է, թե ինչու է որոշել վետո դնել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի վրա։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Հանրապետական Լինդսի Գրեմը Սպիտակ տան ներկայացուցիչների  խնդրանքով արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևի ընդունումը։ Այդ մասին հաղորդում է Axios պորտալը։

Дебаты между партиями КПРФ и Яблоко - Sputnik Արմենիա
Սոլովյովը քննադատել է ԱՄՆ–ին` Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու համար

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ (405 կողմ, 11 դեմ) Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունեց հոկտեմբերի 29–ին։ Կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ: Փաստաթուղթը պետք է քննարկվեր նաև Սենատում, բայց Հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրեմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո օգտվեց բանաձևի վրա վետո դնելու իրավունքից։

«Թուրքիայի քիթը տրորեցին». Պոզները` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ քայլերի մասին

Աղբյուրի համաձայն, Էրդողանի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել քննարկում, և Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է Գրեմին, որ դեմոկրատական սենատոր Ռոբերտ Մենենդեսը պատրաստվում է քննարկման դնել Հայոց ցեղասպանության մասին իր բանաձևը, և խնդրանքով դիմել Գրեմին` ասելով. «Խնդրում եմ, արգելափակիր»։

«Ես, իհարկե, ասացի», – նշել է Գրեմը։

Նրա խոսքով` այդ որոշումը կապված է թուրք–ամերիկյան հարաբերությունները պահպանելու փորձի հետ։

«Ես դա արել եմ այն պատճառով, որ Թուրքիայի նախագահը դեռ քաղաքում էր։ Դա (բանաձևի ընդունումը,–խմբ.) հարմար պահ չէր։ Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, եթե դա հնարավոր է», – պարզաբանել է սենատորը։

Այն հարցին, թե արդյո՞ք նա իրեն անհարմար է զգում բանաձևն արգելափակելու պատճառով, Գրեմը դրական պատասխան է տվել։

Մտափոխված սենատորը, կամ ի՞նչ կզիջի Թուրքիան ԱՄՆ–ին Ցեղասպանության հարցի արգելափակման դիմաց

Председатель Судебного комитета сената Линдси Грэм (R-SC) выступает во время реавторизации закона О свободе на Капитолийском холме в Вашингтоне, США, 6 ноября 2019 - Sputnik Արմենիա
Սենատոր Գրեմն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը

«Այո՛, որովհետև ինձ դուր է գալիս Բոբը (Ռոբերտ Մենենդեսը,–խմբ.)։ Նա երկար տարիներ աշխատել է այդ փաստաթղթի վրա»,–ասել է հանրապետական սենատորը։

Նա նշել է, որ հաջորդ անգամ չի արգելափակի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը։

Պարբերականը հիշեցնում է, որ այդ «հաջորդ անգամը» եղել է հաջորդ շաբաթ։ Մենենդեսը և նրա գործընկերը` Թեդ Կրուզը, կրկին ներկայացրել են բանաձևը։ Սակայն Սպիտակ տունը հերթական անգամ խնդրել է հանրապետական սենատոր Դևիդ Պերդյուին արգելափակել նախագիծը։

Չարգելված ցեղասպանության արգելված ճանաչումը

Պերդյուի ներկայացուցչի խոսքով` սենատորը մտավախություն է ունեցել, որ բանաձևի ընդունումը սպառնալիքի տակ կդնի Թուրքիայի և տարածաշրջանում ԱՄՆ–ի մյուս դաշնակիցների հետ խրթին բանակցությունները։

Լրահոս
0