00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երկերեսանի քաղաքականություն». ռազմական փորձագետը` ԱՄՆ–ում հրթիռի փորձարկման մասին

Բաժանորդագրվել
Պենտագոնը փորձարկել է ավելի վաղ միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրով արգելված հրթիռը։ Sputnik ռադիոկայանի եթերում ռազմական քաղաքագետ Անդրեյ Կոշկինը նշել է, որ այդ հրթիռը պետք է փորձարկվեր դեռ պայմանագրի գործողության ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ–ն ցամաքային ոչ միջուկային միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել, որն ավելի վաղ արգելված էր Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրով։

«2019 թվականի դեկտեմբերի 12-ին խաղաղօվկիանոսյան ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը 8.30–ին (Հայաստանի ժամանակով ժամը 20.30–ին) Կալիֆոռնիայի «Վանդենբերգ» ՌՕՈւ կայանից Պաշտպանության նախարարությունը ցամաքային ոչ միջուկային միջին հեռահարության բալիստիկ հրթիռի թռիչքային փորձարկում է անցկացրել։ Այժմ արդյունքների գնահատում ենք իրականացնում»,–ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Վանդենբերգ» ավիակայանի ներկայացուցիչը։

Ավելի ուշ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ փորձարկումը հաջող է անցել։

Այս տարվա օգոստոսին Պենտագոնը փորձարկել էր ցամաքային ոչ միջուկային թևավոր հրթիռ, որն ավելի վաղ արգելված էր միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրով։ Հայտնի է, որ հրթիռն ավելի քան 500 կմ թռիչքից հետո հաջողությամբ խոցել է թիրախը։

Капитолий США во время заката (12 ноября 2019). Вашингтон - Sputnik Արմենիա
«Առողջ դատողությունը սպառվել է». ԱՄՆ սենատի համար Ռուսաստանն «ահաբեկչության հովանավոր» է

ԱՄՆ–ի կողմից ուժեղացող ճնշման ֆոնին Թուրքիան սկսել է թեստավորել С-400 -ի ռադարային սարքերը

Ռազմական քաղաքագետ, Պլեխանովի անվան տնտեսական համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Անդրեյ Կոշկինը կարծում է, որ նման գործողությունները ցույց են տալիս ԱՄՆ–ի երկերեսանի քաղաքականությունը։

«ԱՄՆ–ն այսօր ձգտում է հնարավորինս արագ յուրացնել միջին և փոքր հեռահարության հրթիռները, և նրանց չի հուզում այն փաստը, որ աշխատել են այդ նախագծերի վրա ՄՓՀՀ գոյության շրջանում։ Այսպիսի տեսք ունի Միացյալ նահանգների երկերեսանի քաղաքականությունը, նրանք նաև չեն կատարում պայմանագրի այն պայմանները, որոնց տակ ստորագրում են միջազգային հարթակում։ Այնպես որ, այսօր մենք կարող ենք ակնկալել, որ ԱՄՆ–ն միջին հեռահարության հրթիռները կտեղակայի Եվրոպայի տարածքում, ինչը խիստ կբարկացնի եվրոպացիներին։ Ռուսաստանն իր հերթին, ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել սպառնալիքը չեզոքացնելու համար»,–Sputnik ռադիոկայանի եթերում նշել է Անդրեյ Կոշկինը։

«Լուրջ մարտահրավեր». ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահները ցանկանում են լուծել C-400–ի հարցը

Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի գործողությունը դադարեցվել է օգոստոսի 2-ից ԱՄՆ–ի նախաձեռնությամբ։ Այս տարվա սկզբին Վաշինգտոնը հայտարարել էր այդ համաձայնագրից միակողմանի հրաժարվելու` իր մտադրության մասին և Ռուսաստանին մեղադրել այն պարբերաբար խախտելու մեջ։ Հուլիսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք էր ստորագրել պայմանագրում Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ամբողջությամբ կատարում է միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի պայմանները։

Լրահոս
0