00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ծափահարում եմ Սենատի որոշմանը»․ նախագահի թեկնածու Բայդենը` Ցեղասպանության բանաձևի մասին

© AFP 2024 / Daniel CardeКандидат в президенты от Демократической партии и бывший вице-президент США Джо Байден во время кампании (13 декабря 2019). Сан-Антонио
Кандидат в президенты от Демократической партии и бывший вице-президент США Джо Байден во время кампании (13 декабря 2019). Сан-Антонио - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը նախկինում էլ բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախկին փոխնախագահ, ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ողջունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևն ընդունելու` ԱՄՆ Սենատի որոշումը։ Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում։

​«Ես ողջունում եմ Սենատի կողմից կարևորագույն այս որոշման ընդունումը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Եթե մենք լիարժեքորեն չառերեսվենք անցյալին, ապա «այլևս երբեք» բանաձևը կկորցնի իր ողջ իմաստը,-Twitter-ում գրել է Բայդենը` հավելելով,-փաստերը պետք է շատ հստակ ու ազդեցիկ լինեն թե՛ ապագա սերունդների, և թե՛ այդ ողբերգության ականատեսների համար»:

Սեպտեմբերի 16-ին Բայդենը նամակ էր ուղղել Ամերիկայի Հայ դատի գրասենյակ` գրելով, որ ԱՄՆ-ն պետ է մեկընդմիշտ հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում։

Капитолий США во время заката (12 ноября 2019). Вашингтон - Sputnik Արմենիա
Պատմական իրադարձություն. ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Նշենք, որ Բայդենը համարվում է Դեմոկրատական կուսակցության ամենահեռանկարային թեկնածուներից։ Դեկտեմբերի 10-ի դրությամբ RealClearPolitics-ի տվյալներով՝ նրա համար պատրաստ են ձայն տալ գրանցված դեմոկրատ ընտրողների 28,5%-ը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունից հրաժարում, ԱՄՆ–ի կառավարության անունից Հայոց ցեղասպանության ճանաչում և իրազեկում` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։

Սենատորն արտասվել է Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. տեսանյութ

Հիշեցնենք, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Չնայած այդ փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, սակայն Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ավանդաբար հերքում է այդ իրողությունն ու դրան առնչվող մեղադրանքները։

Լրահոս
0