00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքեր են օգնում Պուտինին «կործանել Արևմուտքը». արևմտյան փորձագետներն անուններ են նշել

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոց Ежегодное послание президента РФ В. Путина Федеральному Собранию (15 января 2020). Москва
 Ежегодное послание президента РФ В. Путина Федеральному Собранию (15 января 2020). Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևմուտքը «գնալով պակաս արևմտյան է դառնում», և դա ծնում է անկայունություն, անկանխատեսելիություն, նահանջ ժողովրդավարական արժեքներից։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Վաղը` փետրվարի 14–ին, Բավարիայի մայրաքաղաքում կսկսվի անվտանգության համաժողովը, որի նախօրեին զեկույց է հրապարակվել։

Мужчина примеряет воздухопроницаемый костюм, пропитанный древесным углем, в штаб-квартире ОЗХО (Организация по запрещению химического оружия) в Гааге (20 апреля 2017).  - Sputnik Արմենիա
«Քիմհարձակման» հետքերով. Ռուսաստանի գործողություննե՞րն են ապակառուցողական, թե՞ ԱՄՆ–ի

Քանի որ այնտեղ Ռուսաստանին առանձին թեմա է նվիրվել, հասկանալի է, որ այս երկրում հատուկ ուշադրությամբ են կարդալու այն։ Սակայն զեկույցի գլխավոր թեման Արևմուտքն է, ավելի ճիշտ` դրա անհետացումը և դրանում մեղավորները։

Այս հարցին պատասխանելուց առաջ համառոտ խոսենք խնդրի էության մասին։

Զեկույցը կոչվում է «Անարևմտականություն» (Westlessness) և առաջին անգամ ուղղակիորեն նվիրված է եվրոպական ու ամերիկյան փորձագետների դժկամորեն ընդունած իրականությանը, այն է` աշխարհը գնալով ավելի շատ է դուրս մղում իր կյանքից Արևմուտքին և լկտիաբար ապրում առանց դրա։ Ամենավատն այն է, որ Արևմուտքը «գնալով պակաս արևմտյան է դառնում»։ Եվ այս ամենը շատ վատ է, որովհետև ծնում է անկայունություն, անկանխատեսելիություն, նահանջ ժողովրդավարական արժեքներից և այլն։

ՆԱՏՕ–ի փլուզում. կկարողանա՞ արդյոք դաշինքը պահպանել միասնությունը

Հեղինակները ողբում են աշխարհը, որը մնացել է առանց Արևմուտքի բարեգործական ռմբակոծությունների. «Սիրիայում Ասադի ռեժիմը և ռուսական ուժերը դիտավորյալ գնդակոծում են հիվանդանոցները և դպրոցները, իսկ ռազմական հանցագործությունները դարձել են ամենօրյա գործ... Վերջերս Չինաստանը, Իրանը և Ռուսաստանն անցկացրել են առաջին համատեղ ռազմածովային զորավարժությունները Հնդկակական օվկիանոսում և Օմանի ծոցում... Թուրքիան և Ռուսաստանն ավելի վճռական են գործում Լիբիայում, և Միջերկրական ծովի հակադիր ափին տիրող անկայունությունն ավելի շատ է ազդում Եվրոպայի վրա»։ Եվ այսպես շարունակ։

Спасатели перемещают жертву с места авиаударов в районе Аль-Сахур повстанческой части восточного Алеппо (21 сентября 2016). Сирия - Sputnik Արմենիա
Ռուսաստանը Դումայի քիմիական հարձակումը կեղծելու ապացույցներ է ներկայացրել ՄԱԿ–ին

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այստեղ զեկույցը հետևում է մի հայեցակարգի, որն արևմտյան փորձագիտական հանրության կոլեկտիվ գլխում ծնվել է վերջին հնգամյակի ընթացքում։ Կոպիտ ասած` այդ հայեցակարգը ծնվել է անելանելիությունից։ Որովհետև մի կողմից`փորձագետները հաստատ գիտեին, որ Ռուսաստանը թույլ է և չնչին, որ այն մասնատվել է պատժամիջոցների հետևանքով և ուր որ է կկործանվի, մյուս կողմից` բոլորը տեսնում են, որ բզկտված Ռուսաստանը համառորեն շնչում է և նույնիսկ զարգանում, չի կործանվում և համարձակվում է պաշտպանել արդեն ոչնչացման ենթակա պետությունները, և դա նրա մոտ ստացվում է։

Պահանջվել է շտապ գնալ փոխզիջման, որպեսզի այս հայեցակարգը գոնե ինչ–որ աղերս ունենա իրականության հետ։ Արդյունքում առաջացել է Ռուսաստանի վերաբերյալ նոր տեսլականը։

ՆԱՏՕ–ն ավելացնում է պաշտպանությանն ուղղված ծախսերը. ՌԴ–ն կմասնակցի՞ մրցավազքին

Ռուսաստանը մոտավորապես 2018թ–ից սկսած` իհարկե շատ է թուլացել, բազմաթիվ սարսափելի խնդիրներ ունի, որոնցից յուրաքանչյուրը քայքայում է այն և կարող է կործանել։ Սակայն շատ թույլ Ռուսաստանը գլխավորում է շատ հաջող մարտավարություն ունեցող Պուտինը։ Այս խորամանկին պարբերաբար հաջողվում է հաղթանակների պատրանք ստեղծել։

Ահա և 2019թ–ին, «լավ խաղարկելով թույլ խաղաքարտերը, Ռուսաստանը մի քանի դիվանագիտական հաղթանակ է տարել։ Չնայած Կրեմլի արտաքին քաղաքականությունում փոփոխությունների բացակայությանը` Ռուսաստանին կրկին ընդունել են ԵԽԽՎ, ՆԱՏՕ–ի անդամը (Թուրքիան,–խմբ.) գնել է ռուսական C-400–ը, իսկ Մոսկվան ազդեցիկ ուժ է դարձել Մերձավոր Արևելքում... Բայց ամենակարևորը, նրա հետ սկսել է «սեթևեթել» Ֆրանսիայի նախագահ Մակրոնը` կոչ անելով եվրոպացիներին վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների հիմքերը»։

Ռուսների թվացյալ հաղթանակների հետևում թաքնված են նրանց թուլությունները։ Թվարկենք.

  1.  2019 թ.–ին Մոսկվայում տեղի են ունեցել ութ տարվա ընթացքում խոշորագույն ցույցերը Պուտինի դեմ, իսկ Մոսկվայի քաղաքային դումայի սեպտեմբերյան ընտրությունների ժամանակ կրեմլամետ թեկնածուները լուրջ հարված են ստացել։
  2. Հարցումների համաձայն` երկիրը լքել ցանկացող երիտասարդների թիվն աճել է։
  3. Հարցումների համաձայն` նախագահին վստահող երիտասարդության թիվը նվազել է` դառնալով 55 տոկոս։
  4. Հաշվի առնելով «ռուսական Հեռավոր Արևելքում Չինաստանի աճող ազդեցությունը»` Չինաստանի հետ Ռուսաստանի գործընկերությունն իրավահավասար չէ։

Պուտինյան ռեժիմի այս սարսափելի խնդիրները ներառվել են մյունխենյան զեկույցում` արևմտյան ԶԼՄ–ներում Ռուսաստանի մասին բազմաթիվ հրապարակումներով, որոնք «թխված» են նույն սխեմայով։

Մյունխենյան զեկույցում ամենահետաքրքիրն այն «անարևմտականության» պատճառներն են, որից բողոքում են տեքստի հեղինակները։

«Աջակողմյան քրիստոնեական պոպուլիստների» համար Արևմուտքը կրոնական, մշակութային և ազգային ավանդույթների ամբողջություն է, «լիբերալների» համար` Արևմուտքը հավատարիմ է լիբերալ ժողովրդավարության սկզբունքներին։

74-я сессия Генеральной Ассамблеи ООН в Нью-Йорке. День четвертый  - Sputnik Արմենիա
Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն ջախջախել է Լիբիայի պետականությունը

Ինչո՞ւ են Ռուսաստանը սպառնալիք համարում ՆԱՏՕ–ի համար. պարզաբանում է փորձագետը

Պուտինյան Ռուսաստանն ինչ կարողանում է` անում է, իհարկե, բայց ամեն դեպքում ոչնչի չէր կարող հասնել առանց Արևմուտքում ունեցած աջակիցների։

Արևմուտքը` որպես քաղաքակրթական և քաղաքական երևույթ, անշուշտ, քրիստոնեական ազգային մշակույթների փունջ է, որոնք դարերով մշակել են խնդիրները լուծելու և աշխարհը փոխելու իրենց մեթոդները։

Բայց Արևմուտքը նաև հենց նրա կողմից ստեղծված լիբերալ գաղափարախոսություն է, որին հարում է վերնախավերի մեծամասնությունը, և այդ վերնախավերի համար անարգել գործիք է դարձել տասնամյակների ընթացքում։

Հիմա Արևմուտքի այդ երկու բաղադրիչ մասերը հակասության մեջ են, որովհետև լիբերալիզմը, որը կարևորում է անհատին, չի կարող չփորձել խեղդել կրոնը, ավանդույթը և նույնիսկ հասարակ ժողովրդավարությունը։ Իսկ ավանդույթը և ժողովրդավարությունը չեն կարող չփորձել խեղդել լիբերալիզմը` քաղաքական առավելություններ շնորհելով փոքրամասնություններին։

Մնում է միայն հաջողություն մաղթել երկու կողմերին։ Որքան էլ տարօրինակ հնչի, «անարևմուտք աշխարհը» պակաս արյունալի և ավելի անվտանգ վայր է, քան այն, որտեղ Արևմուտքը ներկա է եղել և ակտիվորեն գործել։

Ընտրելու տարբերակ չկա. ԱՄՆ–ն խոստովանել է, որ կախվածություն ունի ռուսական նավթից

Լրահոս
0