00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանում կորոնավիրուսից ֆուտբոլիստ է մահացել. երիտասարդ աղջկան չեն կարողացել փրկել

© Sputnik / Антон Быстров / Անցնել մեդիապահոցТегеран, города мира
Тегеран, города мира - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
23-ամյա աղջիկը մահացել է Իրանի Ղոմ քաղաքում 10 օր հիվանդության դեմ պայքարելուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Իրանում կորոնավիրուսից մահացել է ֆուտզալի պրոֆեսիոնալ խաղացող 23-ամյա Իլհամ Շեյխին։ CGTN–ը տեղեկությունը հայտնում է Twitter-ում։ Երիտասարդ աղջիկը 10 օր պայքարել է հիվանդության դեմ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդ աղջկա կյանքը։ Նա մահացել է Իրանի Ղոմ քաղաքում։

Շեյխին խաղում էր Իրանի ֆուտզալի ազգային թիմի կազմում։

​Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի տվյալներով` Իրանում կորոնավիրուսով վարակվել է 245 մարդ, վիրուսով պայմանավորված բարդացումների հետևանքով 26-ը մահացել են։ Նախօրեին կորոնավիրուսից մահացել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը։

Երեկ Մեջլիսի պրեզիդիումի նախագահ Ասադուլա Աբասին հայտնել է, որ կորոնավիրուսով մի քանի պատգամավորի վարակվելուց հետո Իրանի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը։

Мужчины в защитных масках на улице Тбилиси. - Sputnik Արմենիա
Հայաստանը պատրա՞ստ է դիմագրավել կորոնավիրուսին. ինչ է արվում վտանգը կանխելու համար

Փետրվարի 27-ին հայտնի դարձավ նաև, որ կորոնավիրուսով վարակվել է կանանց և ընտանիքի հարցերով Իրանի փոխնախագահ Մասումե Էբթեքարը։ Նախօրեին նա անալիզներ էր հանձնել, որոնց արդյունքները հաստատեցին նրա` կորոնավիրուսով վարակված լինելու փաստը։ Դրանից հետո կորոնովիրուս է արձանագրվեց նաև Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ։

Իրանի իշխանություններն ավելի վաղ որոշում էին կայացրել ամբողջ երկրով մշակութային միջոցառումների չեղարկումը երկարաձգել մինչև մարտի 6-ը։ Բացի այդ, ներկա պահին փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, համալսարանները չեն աշխատի ևս մեկ շաբաթ։

Լեփ–լեցուն հիվանդանոցներ ու խուճապահար ծնողներ. կորոնավիրուսի վախը հիվանդանոց է տանում

Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին հայտնել էր նաև կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով անձանց տեղաշարժը սահմանափակելու մասին։ Հիվանդության ախտանշանների դեպքում, մարդուն 14 օր կարանտինի մեջ են պահում այն քաղաքում, որտեղ նա ժամանել է։ Սահմանափակումներ են գործում նաև կրոնական ծեսերի, այդ թվում` ուրբաթօրյա աղոթքի (այնտեղ, որտեղ վիրուս կա) վայրերում, կանոնակարգվում է նաև մարդկանց այցը շիական սրբավայրեր։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը փետրվարի 24-ին երկու շաբաթով փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը։ Օդային հաղորդակցության նկատմամբ ևս որոշակի սահմանափակումներ են կիրառվել։ Սակայն Հայաստան ժամանած Իրանի բոլոր քաղաքացիները կկարողանան հետ վերադառնալ, իսկ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները` Հայաստան կգան առանց որևէ սահմանափակումների։

Կորոնավիրուսի բռնկում Իրանում. խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը

Լրահոս
0