00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համաշխարհային սպորտը «կարանտինում» է. որ միջոցառումներն են հետաձգվել

© Sputnik / Andranik GhazaryanФутбольный мяч
Футбольный мяч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսը կամ Convid 19-ը ամբողջ աշխարհը լարվածության մեջ է պահում: Համաճարակի պատճառով հետաձգվել ու հետաձգվում է սպորտային բազմաթիվ մրցաշարեր:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար աշխարհում մասսայական շատ միջոցառումներ չեղարկվում կամ հետաձգվում են, այդ թվում նաև` սպորտային։ Sputnik Արմենիան առանձնացրել է այս պահին դրությամբ «կարանտինում» հայտնված սպորտային իրադարձությունները։

Չեղարկվել են արդեն ֆուտբոլի իտալական Ա Սերիայի, իսպանական Լա լիգայի, Ֆրանսիայի և Անգլիայի առաջնության հանդիպումները: Հետաձգվել են նաև օլիմպիական վարկանիշային մի քանի մրցաշարեր:

Ֆուտբոլ

Մարտի 10-ին և 11-ին կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան չորս հանդիպումները, բայց հաջորդ շաբաթ կայանալիք ևս չորս հանդիպում, ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն: Դժվար թե կայանա «Յուվենտուս» - «Լիոն» խաղը, առավել ևս, որ իտալական թիմի ֆուտբոլիստ Դանիել Ռուգանիի մոտ հայտնաբերվել է կորոնանվիրուս:

ՀՖՖ-ն հետաձգում է բոլոր մրցաշարերը

Արդեն չեղարկվել են եվրոպական թոփ երկրների առաջնությունների առաջիկա հանդիպումները: Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նույնպես վարակվել է կորոնավիրուսով: Այսպիսով` դադարեցվել են խաղերը Իտալիայում, Իսպանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Նիդեռլանդներում:

Եվրոպայի առաջնությանը ճակատագիրը

Ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը, որը կայանալու է հունիսի 12–ից հուլիսի 12–ը, 12 քաղաքում, կարող է հետաձգվել ու, ըստ նախնական տվյալների, անցկացվել 2021 թվականին: Առաջիկա երեքշաբթի օրը՝ մարտի 17-ին, ՈւԵՖԱ-ն Եվրոպայի տարբեր երկրների ֆեդերացիաների հետ առցանց քննարկման միջոցով վերջնական որոշում է կայացնելու:

Քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակը համեմատում են 2–րդ համաշխարհայինի հետ

Ըմբշամարտ

2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի համար Հունգարիայում և Բուլղարիայում անցկացվելիք ըմբշամարտի վարկանիշային մրցաշարերը նույնպես հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով: Նշվում է, որ այդ մրցաշարերը հնարավոր է անցկացվեն մայիսին, բայց դա էլ դեռևս հստակ չէ:

Ծանրամարտ

Եվրոպացի ծանրորդները հույս ունեին Մոսկվայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում ստուգել իրենց հնարավորություններն օլիմպիական խաղերից առաջ: Բայց ապրիլի-2-ին մեկնարկելիք մրցաշարը նույնպես հետաձգվել է:

Գեղասահք և այլ մարզաձևեր

Կանադայում մարտի 16-22 անցակցվելիք գեղասահքի աշխարհի առաջնությունը նույնպես հետաձգվել է կորոնավիրուսի արագ տարածման պատճառով: ԱՄՆ-ում դադարեցվել են բասկետբոլի ազգային ասոցիացիայի և հոկեյի ազգային լիգայի հանդիպումները: Չի կայանալու նաև սամբոյի` ապրիլի 9-13 նախատեսված Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունը, որը անցկացվելու էր Բուլղարիայում:

«Կորոնավիրուսային պրոֆիլակտիկա». մի քանի խորհուրդ - Sputnik Արմենիա
Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. օգտակար խորհուրդներ

Մարմնամարզիկները մարտի 18–23–ը չեն մասնակցի Քաթարում նախատեսված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղաղությանը: Թենիսի միջազգային ֆեդերացիան չեղարկել է մարտ–ապրիլ ամիսներին նախատեսած ATP և WTA բոլոր մրցաշարերը:

Առայժմ վերջանական որոշում չկա ֆուտբոլի Գերմանիայի և Ռուսաստանի առաջնության խաղերը դադարեցնելու մասին: Տոկիոյի օլիմպիական խաղերը, որոնք պետք է մեկնարկեին հուլիսին, նույնպես կարող են հետաձգվել, չնայած այս առումով նույնպես վերջնական որոշում դեռ չկա:

Այսօր`մարտի 13-ին հայտնի է դարձել, որ մինչև մարտի 23-ը դադարեցվել են նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու տակ անցկացվող բոլոր մրցաշարերը։ Հետաձգվել է նաև Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ասուլիսը, որը նախատեսված էր այսօր` մարտի 13-ին։

Լրահոս
0