00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյան, թե Սմոլինգ. «Ռոման» ընտրության առա՞ջ է կանգնած

© AP Photo / Fabio RossiПолузащитник "Ромы" Генрих Мхитарян во время футбольного матча итальянской Серии А между ФК "Кальяри" и "Ромой" (1 марта 2020). Кальяри
Полузащитник Ромы Генрих Мхитарян во время футбольного матча итальянской Серии А между ФК Кальяри и Ромой (1 марта 2020). Кальяри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իտալական սպորտային մամուլը կրկին ակտիվորեն քննարկում է հայ ֆուտբոլիստի տրանսֆերի խնդիրը: «Ռոման» կարող է կանգնել ընտրության առաջ՝ պահել իր կազմում Հենրիխ Մխիթարյանի՞ն, թե՞ Քրիս Սմոլինգին:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Ռոմայում» մնալու կամ չմնալու հարցը Լոնդոնի «Արսենալի» հետ բանակցություններում նոր ընթացք է ստացել. անգլիական թիմը ձգտում է փոխանակել Մխիթարյանին իրեն շահավետ պայմաններով:

Официальный twitter канал ФК Рома опубликовал фотографии прибытия Генриха Мхитаряна в Рим - Sputnik Արմենիա
Ինչպես են իրենց զգում Հռոմում գտնվող Հենրիխ Մխիթարյանն ու նրա ընտանիքը

Ֆուտբոլային աշխարհում կորոնավիրուսային դադարը վերաբերվում է հիմնականում խաղերի անցկացմանը: Նման իրավիճակում ակումբներն ակտիվացրել են ապագա տրանսֆերների խնդիրը: Իտալական մամուլը շարունակում է քննարկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցը: Ակնհայտ է, որ հայ ֆուտբոլիստն ավելի շատ է պետք «Ռոմային», քան «Արսենալին»: Համենայնդեպս «Արսենալի» ղեկավարությունը Մխիթարյանի տրանսֆերը «Ռոմային» տալու համար նոր տարբերակ է գտել:

Gazzeta delo sport-ը և մի քանի այլ պարբերականներ նշում են, որ հիմա էլ «Արսենալը» Մխիթարյանի տեղափոխության գործարքի մեջ փորձելու է ընդգրկել «Ռոմայի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Քրիս Սմոլինգի տրանսֆերը: Այսինքն՝ Մխիթարյանին ու Սմոլինգին «Ռոման» և «Արսենալը» կարող են փոխանակել, կամ տրանսֆերային գնի մեջ ինչ-որ բան փոխել:

Բայց նման գործարքը մեծ հարցականի տակ է: Սմոլինգը, ինչպես և Մխիթարյանը, վարձավճարով է խաղում «Ռոմայում», բայց նրա տրանսֆերը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», այլ ոչ թե «Արսենալին»:  Հետևաբար «Արսենալը» Սմոլինգի հարցում փաստացի ոչինչ անել չի կարող, չնայած որ ուզում է իր կազմում տեսնել կենտրոնական պաշտպանին:  Սմոլինգի Իտալիայում մնալու հարցով «Ռոման» պետք է համաձայնության գա ոչ թե «Արսենալի», այլ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Սավինը բացահայտել է Հենրիխ Մխիթարյանի գաղտնիքները. ե՞րբ նա կդադարի խաղալ. տեսանյութ

Չի բացառվում, որ նման կարծիքն իտալական լրատվամիջոցների կողմից տարածուվում է միայն այն պատճառով, որ նրանք ուզում են «Ռոմայի» կազմում տեսնել Հենրիխ Մխիթարյանին: Մեր ֆուտբոլիստը հաստատ կարող է օգտակար լինել «ջալոռոսիներին», բայց նույնը պետք է ասել նաև Քրիս Սմոլինգի համար, որը կարողացավ թիմի պաշտպանությունում շատ բան շտկել: «Ռոման» երկու ֆուտբոլիստին էլ ուզում է տեսնել իր կազմում: Սակայն Սմոլնգին թողնենք հանգիստ ու փորձենք հասկանալ, թե իվերջո որտեղ կարող է իր կարիերան շարունակել Մխիթարյանը:

Игрок сборной Армении Тигран Барсегян радуется забитому голу в ворота сборной Италии. - Sputnik Արմենիա
Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանա» ֆուտբոլային ակումբի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Ռոմայի» ու «Արսենալի» միջև Մխիթարյանի տեղափոխության հարցում առայժմ անլուծելի է հայ ֆուտբոլիստի տրանսֆերի գինը, որը սահմանված է «Արսենալի» կողմից: Ոմանք նշում են 20 մլն եվրո, ոմանք՝ 25 մլն: Իտալական թիմը կա՛մ չի ուզում, կա՛մ չի կարող այդքան գումար տրամադրել: Բայց անընդհատ նշվում է, որ Մխիթարյանը պետք է «Ռոմային»: Միգուցե խնդիրը նաև մեր ֆուտբոլիստի տարիքի մեջ է: Հենրիխն արդեն 31 տարեկան է, ու այս մրցաշրջանում վնասվածքների պատճառով շատ խաղեր բաց է թողնել: Ինչպես ասում են՝ ֆուտբոլում մանրունքներ չկան, ու վերը նշվածն էլ հնարավոր է՝ առայժմ երկմտելու առիթ է տալիս «Ռոմային»:

Այն որ «Արսենալն» անպայման ուզում է վաճառել Մխիթարյանի տրանսֆերը, իրականությանը շատ մոտ է: Նախ մեծ գումարը հնարավորություն կտա մտածել նոր ձեռբքերման մասին, բացի այդ Մխիթարյանը, եթե մնա որպես «Արսենալի» ֆուտբոլիստ, 2021 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակում ինքն արդեն կընտրի իր նոր թիմն ու իր տրանսֆերի արժեքը:

Հենրիխ Մխիթարյանը ցույց է տալիս` ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ

Մեկ բան պարզ է՝ Մխիթարյանը «Ռոմայում» կարողացել է հարմարվել թիմի խաղին ու բավականին բարձր ՕԳԳ ունի: Մեր ֆուտբոլիստի վիճակագրությունը «Ռոմայում» ապացուցում է, որ Մխիթարյանը թիմի առանցքային խաղացողներից մեկն է: Իսկ վերջնականապես այդպիսին դառնալու համար Հենոյին պարզապես պետք է վնասվածքներից հեռու մնալ:

Լրահոս
0