00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճգնաժամի հակառակ կողմը. ո՞ւմ է հարստացնելու կորոնավիրուսը

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցПрохожие в подземном переходе в районе площади Тверская застава в Москве
Прохожие в подземном переходе в районе площади Тверская застава в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սովորական ժամանակներում ամենաբարձր արժենշումն ունենում են բարձր տեխնոլոգիական հսկաների արժեթղթերը։ Ճգնաժամի ժամանակ ամեն ինչ փոխվում է․ ինչպես ցույց տվեց 2008թ․-ի փորձը՝ շահում են ոչ թանկ խանութների ցանցերը և նույն բարձր տեխնոլոգիաները, բայց արդեն բժշկական։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Շատերն են մտապահել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ կորոնավիրուսից հետո համաշխարհային տնտեսությունը վերակառուցվելու է, և որ Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան։

Министр экономики Тигран Хачатрян на VII международном форуме Антиконтрафакт (12 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսից «հիվանդացել» է նաև տնտեսությունը. ո՞ր ոլորտներն են տուժել ամենաշատը

Բենզինի գնի նվազումը չի օգնի Հայաստանի տնտեսությանը. ինչո՞ւ

2019թ․-ին, ըստ S&P 500 և Dow Jones-ի ցուցիչների, աշխարհի ամենաեկամտաբեր ընկերություններն էին Apple-ը և AMD-ն(միկրոէլեկտրոնիկա արտադրող խոշոր ընկերություն, Intel-ի գլխավոր մրցակիցներից մեկը)։ Բայց այս տարի ամեն ինչ կարող է փոխվել․ նոր այֆոնը կամ վիդեոքարտը կարող են սպասել, իսկ սննդի ու բուժման հարցում սպասել հնարավոր չէ:

2008թ․-ի ճգնաժամի փորձը ցույց է տալիս, որ, ինչպես և սպասելի էր, ամենապահանջվածը դառնում են առաջին անհրաժեշտության և հնարավորինս էժան ապրանքները։ Ինչպես նշում է պորտալի վերլուծաբան Գեբրիել Էլպերտը՝ S&P 500-ի ողջ ցուցակից ընդամենը 34 ընկերության արժեթղթերն են աճել։ Ո՞ր ընկերություններն են դրանք։ 

ԱՄՆ-ում ամենաշատն աճել են Dollar Tree-ի արժեթղթերը: Դա խանութների ցանց է, որտեղ բոլոր ապրանքների գինը մեկ դոլարի սահմաններում է։ Դժվար ժամանակներում մարդիկ ցանկանում են հնարավորինս շատ ապրանք ձեռք բերել, այդ պատճառով էլ ոչ թանկ խանութներում գնորդների թիվն ավելանում է։ Արդյունքում՝ ճգնաժամի ժամանակ այդ ընկերության արժեթղթերն աճել են ավելի քան 60 տոկոսով։ Նույն պատճառով այդ տասնյակում է հայտնվել նաև մեկ այլ խոշոր բյուջետային մանրածախ ընկերություն՝ Walmart-ը։

Ավելի քիչ, բայց այնուամենայնիվ, աճել են նաև հանրային սննդի էժան ցանցերի՝ McDonalds-ի և Darden Restaurants-ի արժեթղթերը։ Անգամ ամենաբարդ ժամանակներում մարդիկ չեն դադարում ընդմիջման գնալ կամ ընթրել, պարզապես այստեղ ևս ջանում են խնայել։

Коронавирус добрался до Кавказа: первые случаи заражения подтверждены в Грузии и Азербайджане - Sputnik Արմենիա
«Ստեղծել վախի մթնոլորտ. վնասել տնտեսությանը». նոր վարկած` կորոնավիրուսի ստեղծման մասին

Բժշկական ծառայությունները նույնպես հետաձգել չի կարելի. դրանց վրա մենք միշտ ենք գումար ծախսում, անգամ երբ ի վիճակի չենք։ Այդ պատճառով 2008-2009թթ․-ին դրական ցուցանիշ ունեցան միանգամից յոթ բժշկական ընկերություն, իսկ եկամտաբերության լավագույն տասնյակում հայտնվեցին երեքը․ երկու դեղագործական ընկերություն՝ Vertex-ը և Amgen-ը, և սրտի արհեստական փականներ արտադրող Edrawds Lifescience-ը։

Ամենաեկամտաբեր ընկերությունների տասնյակում հայտնվեց նաև Ross Stores հագուստի խանութների ցանցը։ Դրանում նրան շատ օգնեց off-price ֆորմատը, երբ հայտնի բրենդներից գնվում է նրանց ապրանքի այն «մնացորդը», որը նրանք չեն կարողացել վաճառել ավելի հայտնի խանութներին։ Արդյունքում այս խանութում վաճառվում է բրենդային հագուստ՝ սովորական հագուստի գնով, ինչը հատկապես ճգնաժամի օրերին հետաքրքիր է գնորդի համար։

«Թող Փաշինյանը խաբար լինի` մեր օրը օր չի». կորոնավիրուսը գյուղացիներին շվարած է թողել

Տասնյակում չեն հայտնվել, բայց տարին օգուտով են փակել նաև ավտոպահեստամասեր վաճառող խոշոր ընկերություններն ու շինարարական և այգեգործական նյութերի խանութները։ Այստեղ ևս պատճառն ակնհայտ է․ դժվար ժամանակներում մենք համաձայն ենք լինում ինքնուրույն անել որոշ մանր(իսկ գուցե և խոշոր) վերանորոգումները։

Ինչպես կփոխվեն հայաստանյան սպառողի նախընտրությունները՝ առայժմ դժվար է ասել։ Բայց ակնհայտ է, որ կկրճատվի ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների սպառումը։ Ավելի շատ գումար կխնայվի «սև օրվա համար», իսկ մնացած գումարը միջին վիճակագրական հայը, ինչպես և միջին միճակագրական ամերիկացին, փոքր-ինչ ավելի շրջահայաց կծախսի։ Հարցն այն է, թե որքան երկար կձգվի այս ամենը, և թե երբ այժմյան ցնցումները գոնե մասամբ կմոռացվեն։

Արդուկով պայքար կորոնավիրուսի դեմ, կամ վրացական Փոթիում «կողոպտում» են մարդկանց

Լրահոս
0