00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականներն ասել են՝ ինչ է ցույց տալիս կորոնավիրուսից մահացածների դիահերձումը

© REUTERS / CARL RECINEСотрудник в защитной одежде возле временного морга
Сотрудник в защитной одежде возле временного морга  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սկզբում փորձագետները բժիշկներին հորդորում էին չդիահերձել COVID-19-ից մահացածներին, սակայն հետո հրաժարվեցին իրենց հորդորներից, քանի որ ստացված տվյալները չափազանց արժեքավոր են։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Sueddeutsche.de պարբերականը հայտնում է, որ Գերմանիայի ու Շվեյցարիայի գիտնականներին հաջողվել է մի շարք կարևոր բացահայտումներ անել, քանի որ նրանք կորոնավիրուսի զոհերին դիահերձելու թույլտվություն են ստացել։

Сотрудник клиники проверяет биоматериал пациентов на наличие коронавируса - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս խուսափել COVID-19-ի բռնկման երկրորդ ալիքից

Ռոբերտ Կոխի ինստիտուտը կորոնավիրուսի համավարակի սկզբում հորդորել էր բժիշկներին, որ վարակվելուց խուսափելու համար զգուշանան COVID-19-ից մահացածներին հերձելուց։ Սակայն ավելի ուշ ինստիտուտը հրաժարվել էր իր հորդորից, քանի որ ստացված տվյալները մեծ արժեք են ներկայացնում։

Շվեյցարիայում գիտնականները դիահերձել են կորոնավիրուսի 20 զոհի ու կարողացել ախտորոշման որոշակի ախտանշաններ բացահայտել։ Հայտնի է, որ բոլոր հետազոտվածները արյան բարձր ճնշում են ունեցել, մեծ մասը ավելորդ քաշ է ունեցել, երկու երրորդը կորոնար անոթների վնասվածքներ են ունեցել, մեկ երրորդը՝ շաքարախտ։ Բժիշկներն ուսումնասիրել են նաև մահացածների թոքերի հյուսվածքները։

 «Պացիենտների միայն փոքր մասն է թոքաբորբ ունեցել։ Այն, ինչ տեսանք մանրադիտակով, թոքերում միկրոշրջանառության ծանր խախտում էր», - ասել է Բազելի համալսարանական հիվանդանոցի դիազննման բաժնի մասնագետ Ալեքսանդր Ցանկովը։

«Ուզու՞մ եք դագաղում զբոսնել՝ խնդրեմ»․ Միշիկ Ղազարյանի դուստրը խոսել է Covid-19-ի մասին

Նրա խոսքով՝ դա վկայում է թթվածնի շրջանառության խախտման մասին, ինչով էլ բացատրվում է COVID-19-ով հիվանդ պացիենտների մոտ շնչառության դժվարացումը, քանի որ «կարելի է հիվանդին ինչքան ասես թթվածին տալ. այն պարզապես օրգանիզմում չի շրջանառվի»։

Ինչի՞ց են մահանում պացինետները

Պեկինի համալսարանի բժիշկները մարտին հրապարակել են գրեթե երեք տասնյակ դիահերձումների արդյունքները․ բժիշկների կարծիքով` կորոնավիրուսը վնասում է ոչ թե միայն թոքերը, այև այլ օրգաններն ու իմունային համակարգը։

Производство компонентов для тестов на коронавирус в химической лаборатории - Sputnik Արմենիա
Ռուսաստանում COVID-19-ի հակամարմինների զանգվածային թեստավորում կանցկացվի

Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական կլինիկան կորոնավիրուսից մահացած 65 պացիենտի է դիահերձել։ Sueddeutsche.de-ի հրապարակած զեկույցների համաձայն՝ տեղացի մասնագետների տվյալները մասամբ համընկնում են Բազելում անցկացրած ուսումնասիրությունների տվյալների հետ, քանի որ մահացածների մեծ մասը սրտի հիվանդություններ է ունեցել։

Հայտնում են նաև, որ հերձվածների շուրջ 50 տոկոսի մոտ այլ օրգանների հիվանդություններ են եղել. պացիենտների մեկ քառորդը դեմենիցիա է ունեցել, ոմանք էլ՝ քաղցկեղային հիվանդություն, ուժեղ ճարպակալում կամ դիաբետ։

Համբուրգի մասնագետները փորձել են նաև պատասխանել հարցին՝ ինչից են մահանում պացիենտները՝ բուն կորոնավիրուսի՞ց, թե՞ «այդ թվում նաև դրանից»։ 65 մահացածներից 61-ի դեպքում պատճառը հենց COVID-19-ն էր։

Փորձագետներից ոմանց այդ ենթադրությունը «ակադեմիական» են համարել։ Բազելի դիահերձող Ալեքսանդր Ցանկովի կարծիքով՝ ուղեկցող հիվանդություններ ունեցող պացիենտների կյանքի տևողությունն ավելի քիչ է եղել, քան առողջների մոտ, սակայն «բոլոր այդ պացիենտները առանց COVID-19-ի հավանաբար ավելի երկար կապրեին․․․»։

Վիրուսաբանը ժխտել է COVID-19-ի արհեստական ծագման հնարավորությունը

Լրահոս
0