00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նահատակներին «մեր» ու «ձեր»-ի չբաժանենք, կամ Ֆրանսիան կընդունի՞ ասորիների ցեղասպանությունը

© Photo : provided by Daniel AugusteПамятная стела в муниципалитете Вилье-ле-Бель (Франция), посвященная Геноциду ассирийцев и армян
Памятная стела в муниципалитете Вилье-ле-Бель (Франция), посвященная Геноциду ассирийцев и армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի քանի 100 տարի է՝ մոռացված է մնում հայերի եղբայր ժողովուրդների՝ հույների, ասորիների և եզդիների ցեղասպանությունը։ Ֆրանսիայի ասորիների համայնքը ցանկանում է վերականգնել արդարությունը։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայերը լավ են հիշում Հիտլերի` «Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը» արտահայտությունը։ Այսպես ֆյուրերը ծաղրել է ոչ միայն հայերին, այլև ասորիներին, հույներին ու եզդիներին։ Այս ժողովուրդները ևս ապրել են այդ ցավը, որը երբեք չեն մոռանա։ Հարյուր հազարավոր մարդիկ սպանվել են, մյուսները` հայրենազրկվել։

© Photo : provided by Daniel Auguste Դանիել Օգյուստը
Նահատակներին «մեր» ու «ձեր»-ի չբաժանենք, կամ Ֆրանսիան կընդունի՞ ասորիների ցեղասպանությունը - Sputnik Արմենիա
Դանիել Օգյուստը

Եվ արդարության հասնելու պայքարում միմյանց չօգնելը նույնն է, ինչ ասել Էրդողանին «շարունակեք անել այն, ինչ անում եք»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես ասաց Իրաքի քրիստոնյաների աջակցության կոմիտեի ղեկավար և Ֆրանսիայի ասորա-խալդական համայնքի ակտիվիստ Դանիել Օգյուստը։

Ընդհանուր ցավ` ընդհանուր պայքար

Ֆրանսիայի հայ համայնքի մի քանի հայտնի գործիչներ հետևողականորեն բարձրացնում են ասորիների և հույների ցեղասպանության հարցը։ Այդ թվում են Nouvelles d'Armenie թերթի խմբագիր Արա Թորանյանը, իրավապաշտպան, Պատվո լեգիոնի կավալեր Ալեքսիս Գովչյանը, Ֆրանսիայի հայ վետերանների և Հայ նախկին ռազմիկների ու դիմադրողականների միության նախագահ Անտուան Բաղդիկյանը։ 

© Sputnik / Andranik GhazaryanԵրևանում հարգանքի տուրք են մատուցում ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին. արխիվային լուսանկար
Նահատակներին «մեր» ու «ձեր»-ի չբաժանենք, կամ Ֆրանսիան կընդունի՞ ասորիների ցեղասպանությունը - Sputnik Արմենիա
Երևանում հարգանքի տուրք են մատուցում ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին. արխիվային լուսանկար

«Մենք անչափ հարգում ենք այդ մարդկանց՝ իրենց մեծահոգի աշխատանքի համար։ Ցավոք, Ֆրանսիայի հայ համայնքում այդպիսիք քիչ են։ Բայց մենք հույս ունենք, որ մեր փոխադարձ աջակցությունը կամրապնդվի»,- նշում է Օգյուստը։

Նա ընդգծում է, որ դրա հետ մեկտեղ հարկ է ողջունել Հայաստանի խորհրդարանի դիրքորոշումը, որը ճանաչել է ասորի-խալդիների, հույների և եզդիների ցեղասպանությունը 2015 թվականին՝ իր անկախության հաստատումից ընդամենը 25 տարի անց (Ֆրանսիան դա արել է 85 տարի անց)։ Հիմա լավ կլիներ, եթե ասորիների պայքարին միանար նաև Ֆրանսիայի հայ համայնքը` լայն և բաց ձևով։

Յուրաքանչյուրն իր համա՞ր

Ամբողջ աշխարհի հայերը քննադատում են պաշտոնական Իսրայելին՝ 1915 թ․-ի ցեղասպանության ճանաչման հարցում անսկզբունքայնության համար։ Թել Ավիվի համար (բայց ոչ բոլոր հրեաների ) Հոլոքոստից բացի որևէ այլ ցեղասպանություն գոյություն չունի։ Օգյուստն ընդգծել է, որ ցավոք, ասորիներն ու հույներն իրենց հանդեպ նույն վերաբերմունքն են զգում։

Пограничная застава на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Մենք մահացածների հետ կռիվ չենք էնե. ինչո՞ւ մարդիկ չեն ուզում հեռանալ Ամասիայից

Նման զգացում ունեցան ասորիները 2001 թ․-ին, երբ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևում իրենք չհիշատակվեցին և 2019-ին, երբ նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը հայտարարեց «Հայերի ցեղասպանութան հիշատակի ազգային օր»՝ կրկին չհիշատակելով մյուսներին։ Օգյուստը գտնում է, որ եկել է միասին պայքարելու ժամանակը, և որ պետք է դադարել նահատակներին «մեր» ու «ձեր»-ի բաժանել։

Օգյուստը կարծում է, որ ասորի-խալդիների և հույների հետ միասին Հայաստանն ու հայերը կարող են ավելի շատ գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը` խնդիրը սևեռելով ոչ միայն 1915-1923թթ․իրադարձությունների, այլև Սիրիայում և Իրաքում հիմա տեղի ունեցող ռազմական հանցագործությունների վրա։ Չէ՞ որ այն, ինչ այսօր անում է «Իսլամական պետությունը»՝ 1915թ․-ի Ցեղասպանության շարունակությունն է։ Թուրքիան բացահայտորեն աջակցում է գրոհայիններին, քանի որ Էրդողանի մտադրությունները նույնն են, ինչ երիտթուրքերինը` բնաջնջել Արևելքի այն սակավաթիվ քրիստոնյաներին, որոնք, դիմանալով բոլոր դժբախտություններին, մնում են իրենց հայրենիքում։ Եվ հիմա, ինչպես և 105 տարի առաջ, այդ սպանությունները կատարվում են ի փառս իսլամի՝ այդ «խաղաղության կրոնի»։ Օգյուստը հիշեցնում է, որ Սադամ Հուսեյնի օրոք, որի ռեժիմը ծայրահեղ իսլամական չէր, Իրաքում մոտ 1,5 միլիոն քրիստոնյա ասորի-խալդի էր ապրում։ Հիմա նրանցից 250-300 հազարն է մնացել։

Ճիշտ այնպես, ինչպես հայերը

20-30-ական թվականներին հայերը չէին կարող խոսել Ցեղասպանության ճանաչման մասին։ Ջարդից փրկված ու փախստական դարձածները պետք է ինչ-որ աշխատանք գտնեին, տանիք ստեղծեին։ Ասորիները սկսել են Ֆրանսիա գաղթել շատ ավելի ուշ՝ 80-90-ական թվականներին։ Հաքքյարի շրջանում մնացած սակավաթիվ ասորիները հայտնվել էին թուրքական զորքերի և քրդական ջոկատների բախման կիզակետում։ Երկու կողմն էլ ավերում էին նրանց գյուղերը։ Այնուհետև ասորիներին միացան իրաքցի փախստականները։

Մոռացված պատմություն. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները Ցեղասպանությունից հետո

Ասորիներից շատերը, ինչպես և հայ փախստականների մի մասը, գյուղացիներ էին։ Ֆրանսիայում նրանք հարմարվեցին քաղաքային կյանքին, շատերը տեքստիլի և կարի արտադրության ոլորտներում նոր մասնագիտություններ յուրացրին։ Առաջին տարիներին նրանք ևս պետք է մտածեին, թե ինչպես աշխատեն և որտեղ ապրեն, ուստի չէին կարող հասարակական հարցեր բարձրացնել։ Բացի այդ, բազմաթիվ ասորիներ, հատկապես երիտասարդները, ցեղասպանության մասին պարզապես չգիտեին։ Այդ թեման (ինչպես հիանալի հայտնի է հայերին) Թուրքիայում խստիվ արգելված էր։

Джон Малкович посетил Музей Геноцида армян в Цицернакаберде - Sputnik Արմենիա
Գաղտնի ժողովներն ու Թալեաթի նամակները. ինչպես որոշվեց սպանել միլիոն ու կես հայի

Հայերի մասին խոսելիս Դանիել Օգյուստն օգտագործում է ֆրանսերեն cousins՝ զարմիկներ բառը և ոչ միայն փոխաբերական, այլև ուղիղ իմաստով։

«Իմ նախապապը հայկական ծագում ուներ, Դեխե գյուղից էր՝ Սղերդից ոչ հեռու։ Այդպիսի խառը ընտանիքներ շատ կան թե՛ մեր մեջ, թե՛ հայերի։ Մեզ համար դա միշտ սովորական է եղել։ Մենք ընդհանուր, քրիստոնեական հավատ ունենք, և դա էլ գլխավորը»,-ասում է նա։

Ֆրանսիայում երկու ժողովուրդների համագործակցությունն ամրացել է, իսկ 2015 թ․-ին առաջին անգամ այստեղ երկու համայնքների ներկայացուցիչները կողք-կողքի երկու սյունաքար են կանգնեցրել՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի։ Դրանք գտնվում են Վիլյե-լը-Բել փոքրիկ քաղաքում, Իլ-դը-Ֆրանսում։

Հետագա միջոցառումների կազմակերպման համար Դանիել Օգյուստն ու ասորիների համայնքը մշտական կապի մեջ են Ֆրանսիայի հայկական և հունական կազմակերպությունների հետ։

Որովհետև այդպես է պետք

Ասորիների Ցեղասպանությունը ճանաչել են Հայաստանը, Գերմանիան, Շվեդիան, ԱՄՆ-ը. առայժմ այսքանը։ Իրավիճակը շտկելու համար պրոֆեսոր Ժոզեֆ Յակուբը (ասորի պատմաբան, Լիոնի կաթոլիկ համալսարանի դասախոս) ասորի-խալդիների Ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծ է կազմել։

© Photo : Facebook / Valérie BoyerՎալերի Բուայեն
Նահատակներին «մեր» ու «ձեր»-ի չբաժանենք, կամ Ֆրանսիան կընդունի՞ ասորիների ցեղասպանությունը - Sputnik Արմենիա
Վալերի Բուայեն

Պատգամավոր, Հայկական հարցի և Արևելքի քրիստոնյաների հայտնի պաշտպան Վալերի Բուայեն արդեն ներկայացրել է այն խորհրդարանի քննարկմանը։ Օրինագծի նպատակն է վերականգնել մոռացված անարդարությունը և վերջ դնել պատմության կեղծարարությանը։ Որպեսզի գործը հաջողությամբ պսակվի, ասորիները շարունակ հանդիպումներն են ունենում Ֆրանսիայի կառավարությունում և խորհրդարանում։ Ոչ հանուն քաղաքականության, այլ պարզապես որովհետև այդպես է պետք։

ԱՄՆ նախագահ Թրամփը կրկին չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը

«Ես չեմ կարողանում գեթ մի դեպք հիշել, որ ապրիլի 24-ի երթերին մենք հայերի հետ միասին մասնակցած չլինենք։ Այդ բարոյական պարտքը չկատարել՝ կնշանակի աջակցել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, կնշանակի Էրդողանին ասել․ «Շարունակեք անել այն, ինչ անում եք»։ Այդ պատճառով ասորական ասոցիացիաների հետ միասին գնում եմ հուշարձանների մոտ և ծաղկեպսակներ դնում։ Դա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել անմեղ զոհերի հիշատակին»,-եզրակացնում է նա։

Նշենք, որ նախագծի վերաբերյալ քննարկումները նախ պետք է տեղի ունենան Ֆրանսիայի խորհրդարանի իրավական հանձնաժողովում և հետո արդեն` լիագումար նիստում։

Լրահոս
0