00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականները պարզել են` ինչպես կիսով չափ նվազեցնել կորոնավիրուսից մահանալու դեպքերի թիվը

© AP Photo / Andy WongЖенщина в маске и солнцезащитных очках во время молитвы в первый день Нового года в Пекине
Женщина в маске и солнцезащитных очках во время молитвы в первый день Нового года в Пекине - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջատար գիտական կենտրոնների հետազոտողների խոսքով՝ ուղիղ կապ կա D վիտամինի պակասի և նոր կորոնավիրուսից մահացության դեպքերի միջև։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Պարզվում է՝ նոր կորոնավիրուսի հետևանքով մահացության բարձր ցուցանիշը կապ ունի D վիտամինի պակասի հետ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման եզրահանգման են եկել ԱՄՆ Իլինոյս նահանգի Հյուսիս-արևմտյան համալսարանի գիտնականները։ Մի քանի մայրցամաքների տարբեր հիվանդանոցների վիճակագրության վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ COVID-19–ից մահացության բարձր ցուցանիշ ունեցող երկրների հիվանդների արյան մեջ D վիտամինի պակաս կա։ Մասնավորաբար, նման տվյալներ են արձանագրվել Իտալիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի հիվանդների տվյալներն ուսումնասիրելիս։

Малышка в защитной маске Hello Kitty в Маниле, Филиппины - Sputnik Արմենիա
Մենք ռախիտ և ծուռթա՞թ կդառնանք. ինչպե՞ս արևից զրկված հայերը «գոյատևեն» առանց վիտամին D-ի

Նրանց հետ համակարծիք են Եղիսաբեթ թագուհու հիվանդանոցի հիմնադրամի և Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները, որոնք նման բացահայտում նույնիսկ ավելի վաղ էին արել: Նրանց դիտարկումները հիմնված են եվրոպական 20 երկրների բնակիչների արյան հետազոտությունների վրա։

Նոր գիտական աշխատանքի հեղինակները վստահ են, որ աշխարհի տարբեր երկրներում մահացության ցուցանիշների տարբերությունը չի բացատրվում առողջապահության համակարգի որակով, բնակչության տարիքային կազմով կամ թեստավորման ծավալներով:
Խմբի ղեկավար, կենսաբժշկական ճարտարագիտության պրոֆեսոր Վադիմ Բեքմանի խոսքով՝ Հյուսիսային Իտալիան աշխարհում որակյալ բժշկության առաջատարներից է, սակայն կորոնավիրուսից մահերն այնտեղ ավելի շատ են, քան այլ երկրներում: Բացի այդ, մահացության ցուցանիշները տարբերվում են նույնիսկ միևնույն տարիքային խմբի ներսում։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ պանիր եք ուտում

Գիտնականները ենթադրում են, որ D վիտամինի դեֆիցիտի դեպքում բորբոքային գործընթացն արագանում է «ցիտոկինային փոթորկի» ՝ իմունային համակարգի հիպերռեակցիայի պատճառով:

««Ցիտոկինային փոթորիկը» կարող է քայքայել թոքերը, ինչպես նաև հանգեցնել սուր շնչառական համախտանիշի և մահվան:Ամենայն հավանականությամբ, հենց անկանոն իմունային պատասխանը, այլ ոչ թե վիրուսի՝ թոքերին հասցրած վնասն է շատ դեպքերում մահվան դառնում»,-գիտնականի խոսքերը մեջբերել է Medical Xpress պարբերականը։

Հետազոտողները նշում են, որ D վիտամինը ոչ միայն ամրացնում է իմունային համակարգը, այլև վերահսկում է այն՝ թույլ չտալով, որ այն դառնա հիպերակտիվ, ինչը վտանգավոր է օրգանիզմի համար:

Цветущие персиковые деревья - Sputnik Արմենիա
COVID-19-ի հանդեպ առավել խոցելի են վիտամին D-ի պակաս ունեցողները. գիտնականներ

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ հիվանդների արյան մեջ D վիտամին վերահսկումն ու կարգավորումը թույլ կտան նվազեցնել կորոնավիրուսից մահացությունը կիսով չափ»,- նշում են գիտնականները։

Նրանք նաև հավելում են, որ այս միջոցն, այնուամենայնիվ, արդյունավետ չէ վարակի կանխարգելման համար։

Գիտնականները ենթադրում են, որ իրենց բացահայտած կապով է մասամբ բացատրվում, թե ինչու են երեխաները հազվադեպ մահանում COVID-19-ից: Նրանց մոտ դեռ լիովին ձևավորված չէ ձեռքբերովի իմունիտետը։ Այն մեծահասակների մոտ ապահովում է «պաշտպանության երկրորդ գիծ» պաթոգեններից, բայց միևնույն ժամանակ կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար։

Աշխատության հեղինակները նաև զգուշացրել են, որ D վիտամինի չափազանց մեծ քանակը, այսինքն՝ գերդոզավորումը, մի շարք կողմնակի հետևանքներ ունի: Նշենք, որ COVID-19-ի դեմ պայքարի համար վիտամինի անհրաժեշտ չափը գիտնականները դեռ չեն որոշել: Առայժմ նրանք բավարար տվյալներ չունեն։

Մահացու է. հայտնի են վիտամին D–ի պակասի գլխավոր ախտանիշները

Լրահոս
0