00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
09:37
24 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
"Социальные лифты" петровской эпохи: правда и мифы
15:04
24 ր
Исторический ликбез
Из грязи в князи: как при Петре Первом простолюдины делали карьеру
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի միջանցքի շրջափակման անկողմնակալ լուսաբանումը վճռորոշ դեր է խաղում. ԱԳՆ խոսնակ

© Sputnik / Andranik GhazaryanԱԳՆ
ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
ԱԳՆ
Բաժանորդագրվել
Անի Բադալյանն ընդգծել է, որ միջազգային լրատվամիջոցները գրում են ԼՂ–ում հումանիտար ճգնաժամի մասին ու հղում անում Լուիս Մորենո Օկամպոյին։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակի ազատ և անկողմնակալ լուսաբանումը վճռորոշ դեր է խաղում Ադրբեջանի շարունակական քարոզչության գործում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Միջազգային լրատվամիջոցները գրում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման մասին՝ հղում անելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի եզրակացություններին»,– գրել է Բադալյանն ու կից լուսանկարներ հրապարակել միջազգային ԶԼՄ–ների անդրադարձից։
Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր ՄՔԴ նախկին դատախազին` խնդրելով փորձագիտական կարծիք հայտնել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Օկամպոն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ երեկ զրուցել է տեսակապով և ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները: Նա փաստել է, որ այժմ Ադրբեջանի կողմից ԼՂ–ում իրականացվում է տեղի հայ ժողովրդի ցեղասպանություն, և միջազգային հանրությունը պարտավոր է հրատապ ու գործուն քայլերով կանխել դրա հետագա ընթացքը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0