00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
"Социальные лифты" петровской эпохи: правда и мифы
15:04
24 ր
Исторический ликбез
Из грязи в князи: как при Петре Первом простолюдины делали карьеру
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանազատումից հետո ՀՀ–ն կորցնում է Կիրանցից 2 տուն և 57 հողամաս. «Թաթոյան» հիմնադրամ

© Sputnik / Aram NersesyanԿիրանց
Կիրանց - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2024
Բաժանորդագրվել
Հիմնադրամն ուսումնասիրություն է արել ու նկատել հակասություն պետական կառույցների, պաշտոնյաների ու ՔՊ ական պատգամավորների սահմանազատման մասին պարզաբանումներում։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Սահմանազատման գործընթացի արդյունքում Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է հանձնվում 2 տուն և մոտավորապես 57 հողամաս, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները։ Այս եզրահանգման է եկել «Թաթոյան» հիմնադրամն ուսումնասիրությունների արդյունքում։
Նշվում է, որ մոտ 15 տուն էլ հայտնվում է ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո և անմիջապես սահմանին։
«Կառավարության ղեկավարի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է այն առումով, որ տպավորություն է ստեղծում, թե ադրբեջանականից ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք: Մինչդեռ մեր պարզած ճշգրիտ տվյալներով՝ այդ հողատարածքն ի սկզբանե գտնվել է Հայաստանի վերահսկողության ներքո. այն պարզապես եղել է ականապատ տարածք»,– ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների` Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները առավոտից գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
«Թաթոյան» հիմնադրամում պնդում են, որ այս գործընթացը հակադրվում է ՀՀ Սահմանադրության ու միջազգային պարտավորությունների հիմքերին, իրավունքի գերակայությանն առհասարակ։ Այն հակաժողովրդավարական է, քանի որ տեղի է ունենում առանց մարդկանց ու հատկապես տեղի բնակիչների իրական մասնակցության ու առանց նրանց կարծիքը հաշվի առնելու:
«Նախ, Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովը սահմանազատման որևէ գործառույթ չունի։ Հայաստանում որևէ օրենքով, կառավարության որևէ որոշմամբ կամ իրավական որևէ այլ ակտով ամրագրված չէ հանձնաժողովի կամ դրա որևէ անդամի որևէ իրավասություն»,– նշված է հայտարարությունում։
Հիշեցվում է, որ 2024թ. ապրիլի 19-ին ԱԳՆ-ն ինքն է հրապարակայնորեն նշել, որ մինչև 2024թ. հուլիսի 1-ը պետք է «ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները»։
Կիրանցի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը. տեսանյութ
Այս հայտարարությունը ստիպում է ենթադրել, որ մինչև հուլիսի 1-ը սահմանազատման նախագիծ անգամ չի լինելու։
Հիմնադրամը նաև նկատել է հակասություն պետական կառույցների, պաշտոնյաների ու ՔՊ–ական պատգամավորների` սահմանազատման մասին պարզաբանումներում։ Օրինակ` ՀՀ ԱԳՆ–ն ասում է, որ ներկայում Տավուշում սահմանների հետ կապված տեղի ունեցողը սահմանազատում է։ Իսկ ՀՀ արդարադատության նախարարությունն ու ԱԺ ՔՊ մի շարք պատգամավորներ պնդում են, որ Տավուշում տեղի ունեցողը նախնական սահմանազատում է՝ առանց պարզաբանելու, թե ինչ է դա նշանակում։
«ՔՊ պատգամավորների իրար հակասող ու խճճող խոսքից հետևում է, որ Տավուշում սյուների տեղադրումից հետո է իրականացվելու սահմանազատում։ Մինչդեռ հաշվի չի առնվում, որ սյուների տեղադրումը ազդարարում է սահմանի որոշման ավարտը, այլ ոչ թե սահմանազատումից առաջ սահմանի որոշման սկզբնական փուլ»,– ասված է հայտարարությունում։
«Թաթոյան» հիմնադրամում կարծում են, որ ՀՀ ԱԳՆ-ի և կառավարության ղեկավարի երեկվա հայտարարություններն անտեսում են Տավուշի Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար և այլ գյուղերի բնակիչների ու առհասարակ երկրի անվտանգությունը, ինչպես նաև մարդկանց կենսական իրավունքներն ու կարիքները։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Հավելենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Լրահոս
0