ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի–Sputnik. Այսօր Վայոց Ձորի գյուղերից մեկում արջը հարձակվել է գյուղի բնակիչներից մեկի վրա, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճաների նախարարության պաշտոնական կայքը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, արջը հարձակվել է Վայոց ձորի մարզի Շատին գյուղի «Հոստուն» կոչվող տարածքում։
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
«Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանում արջը հարձակվել է գյուղացու վրա
12:30 30.09.2015 (Թարմացված է: 17:47 12.10.2015)

© Sputnik / Петр Петрович Малиновский
/ Բաժանորդագրվել
Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն