00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Նիկոլ Փաշինյա՛ն, 1 ժամ ժամանակ ունես հրաժարական տալու․Բագրատ Սրբազան
19:08
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես լավատեսորեն սպասում եմ...». Սարգսյանի բացառիկ հարցազրույցը Իսրայելում. տեսանյութ

© Photo / official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян посетил Собор Святого Иакова (25 января 2020). Иерусалим
Президент Армении Армен Саркисян посетил Собор Святого Иакова (25 января 2020). Иерусалим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լավատեսորեն սպասում է, որ ոչ միայն իր բոլոր հրեա ընկերները, այլ նաև Իսրայելի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ի վերջո` ճանաչումը ընդամենը քայլ է, սակայն քայլ է դեպի ապագա։ Այս միտքը ՀՀ նախագահն արտահայտել է Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը տված հարցազրույցում։

Встреча президента Армении Армена Саркисяна и председателя Кнессет Израиля Юлия Эдейштейна (23 января 2020). Иерусалим - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը Իսրայելի Քնեսեթում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

«Ծափահարում եմ Սենատի որոշմանը»․ նախագահի թեկնածու Բայդենը` Ցեղասպանության բանաձևի մասին

ՀՀ նախագահը նշել է, որ նախ և առաջ իր պարտքն է համարել մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների հիշատակի միջոցառմանը, և իր համար մեծ պատիվ է ներկայացնել հայ ժողովրդին: 

Թուրքիան պետք է պատասխան տա Հայոց ցեղասպանության համար, ինչպես գերմանացիները` Հոլոքոսթի

Ի պատասխան լրագրողի այն հարցի, թե ինչպիսին է Հայաստանի նախագահի զգացողությունն այն պարագայում, երբ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ չի ցանկանում դիտարկել այն պատճառները, որոնց հիման վրա Իսրայելի խորհրդարանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 

«Ես ճանաչում եմ շատ հրեա քաղաքական գործիչների, ովքեր սատարում են ճանաչման գործընթացին: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու Իսրայելի խորհրդարանը չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մեկ բան պարզ է: Եթե պատճառը ներկայիս քաղաքական շահերը, քաղաքական հարաբերությունները կամ ապագայի քաղաքական, միգուցե, նաև տնտեսական շահերն են, դա ինձ շատ է տխրեցնում, քանի որ Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության դասերը մեզ սովորեցնում են, որ չկա որևէ բան, հանուն որի կարելի է զիջել՝ թույլ տալով, որ նման դեպքերը նորից կրկնվեն»,- ընդգծել է Հանրապետության նախագահը:

Սարգսյանը, սակայն, նշել է, որ ինքն այն քաղաքական գործիչներից է, որոնք երբեք չեն կորցնում լավատեսությունը: Նախագահն ակնկալում է, որ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները կխորանան, քանի որ երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն. երկուսն էլ փոքր պետություն են, սակայն հսկայական մշակույթ ունեցող մեծ ազգ:

Նա նշել է, որ լավատեսորեն սպասում է, որ ոչ միայն իր բոլոր հրեա ընկերները, այլ նաև Իսրայելի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Երուսաղեմ է գնացել Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

Լրահոս
0