00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը ֆինանսավորեց հանրաքվեն. մոտ 3 ու կես մլրդ դրամի մեծ մասն աշխատավարձերն են

© Photo / official site of the Prime minister of RAПервое заседание правительства Армении 2020 года (9 января 2020). Еревaн
Первое заседание правительства Армении 2020 года (9 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանխատեսեց, որ որոշումը շահարկվելու է այն ենթատեքստում, թե իշխանությունը հանրաքվեի վրա մեծ գումարներ է ծախսում։ Հնարավոր քննադատությանը նա պատասխանեց նախապես։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. 2020 թվականի ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ–ին ու ոստիկանությանը կհատկացվի 3 մլրդ 447 մլն դրամ։

Այս որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։ Ինչպես նախագծի ներկայացան ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, այդ գումարից 2 մլրդ 253 մլն դրամը տրամադրվելու է ԿԸՀ–ին` հանրաքվեի կազմակերպման, 660 մլն–ը` ՀՀ 1500 ընտրատեղամասերից քվեարկության ու արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացի ուղիղ հեռարձակումն ապահովելու համար։ Ի դեպ, ըստ նախագծի, տեսանկարահանման ու հեռարձակման գործընթացն իրականացնելու է «ՅՈՒՔՈՄ» ընկերությունը։

Полицейские у здания Конституционного суда (4 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քարոզարշավ կա, քարոզչություն չկա. «Այո»–ն փող չունի, «Ոչ»–ը` քարոզիչ

Եվս 234 մլն դրամ հատկացվելու է ՀՀ ոստիկանությանը` ընտրողների ծանուցման գործընթացն ապահովելու համար։

«Այս նախագծով նախատեսված գումարի հիմնական մասը` 80-85 տոկոսը, նախատեսվում է, որ կօգտագործվի աշխատավարձերի, տեղամասերում զբաղվածներին վարձատրելու համար»,– ասաց Ջանջուղազյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանխատեսեց, որ նախագծի ընդունումից հետո շահարկվելու է, որ հանրաքվեի վրա մեծ գումարներ են ծախսվում։

«Ես ուզում եմ ասել, որ ի վերջո այս գումարները նորից ներհոսելու են տնտեսություն։ Տնտեսական գործարքներ են տեղի ունենալու։ Եվ ի վերջո ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտության համար է դա արվում։ ՀՀ պետական կառավարումը ենթադրում է պետական ծախսեր։ Այնպես որ այստեղ շահարկումները տեղին չեն»,– ասաց Փաշինյանը։

Հայաստանի իշխանությունը հանրաքվեի համար դրամահավաք կանցկացնի

Նա նաև արձանագրեց, որ վերջին 1.5 տարում ՀՀ պետական բյուջեն ավելացել է ավելի քան 1 մլրդ դոլարով։ Վարչապետը վստահություն հայտնեց, որ հանրաքվեն ֆինանսավորելու որոշման արդյունքում այս ցուցանիշն ավելանալու է։

Նշենք, որ Հայաստանում այս տարվա ապրիլի 5-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե կանցկացվի։ Հանրաքվեն, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել այն հարցին` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։

ՍԴ–ի շուրջ ստեղծված ճգնաժամն արհեստական օրակարգ է. Գոհար Մելոյան

Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։

Փոփոխություններին դեմ է «Ոչ» նախաձեռնությունը, որին ԿԸՀ–ն գրանցել է փետրվարի 18-ին։ «Ոչ»-ի շտաբը ձևավորվել է իրավաբանների խմբից։ Քաղաքական ուժերը հանրաքվեին չեն մասնակցի։

Լրահոս
0